Վարչապետի աշխատակազմին 350 000 դոլար կհատկացվի միջազգային ատյաններում ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու, փորձագիտական ծառայությունների համար
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 350 000 դոլար կհատկացվի պահուստային ֆոնդից։
Tert.am-ին հայտնի դարձավ, որ որոշման մասին Կառավարությունը չի զեկուցել. փաստաթուղթը ներառված է Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխությունների նախագծում։
350 000 դոլարը հատկացվում է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովելու համար։
Որպես ծրագրի նպատակ նշված է արբիտրաժային և այլ վեճերի շրջանակներում ՀՀ-ի շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական, փորձագիտական ծառայությունների, վեճը լուծող հաշտարարի ծառայությունների, ՀՀ-ի շահերից բխող խորհրդատվական բնույթի ծառայությունների ձեռքբերումը։