Արսենալը և Միլանը կպայքարեն Յովիչի համար
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է հայտնվել Ա Սերիայում, տեղեկացնում է The Sun-ը:
Նշվում է, որ «Միլանը» և «Արսենալը» կպայքարեն սերբ հարձակվողի համար:
Մադրիդյան ակումբը 60 միլիոն եվրո է պահանջում իր հարձակվողի համար:
Հիշեցնենք, որ Յովիչը Լա Լիգայի այս մրցաշրջանում դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: