Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 300 000 մարդ
Նոր տեսակի «Քովիդ-19» կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 300 254 մարդ, վարակվել՝ 4 479 325-ը: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Վարակակիրներից ապաքինվել է 1 682 960 մարդ: Ակտիվ վարակակիր է 2 496 111 մարդ, որոնցից 2 տոկոսի (45 879) վիճակը ծանր է:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Միացյալ Նահանգներում: Այստեղ «Քովիդ-19»-ի զոհերի թիվը գերազանցել է 85 000-ը, վարակվել՝ ավելի քան 1.4 մլն-ը:
Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան (ավելի քան 30 000 մահ), Իսպանիան, Ֆրանսիան (ավելի քան 27 000 մահ): Ամենից շատ վարակման դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանում, Բրազիլիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Իրանում:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: