Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Մինչ կոնվենցիայի վավերացումը օգտակար կլինեին հանրային լսումները՝ փարատելու մտահոգություններն օրինակ՝ երեխաների պարագայում «սեռական կողմնորոշում» հասկացության կիրառության մասին. Մայր Աթոռ. Aysor.am

0

Մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան:

Կոնվենցիայի վերաբերյալ հանրության և մասնագիտական շրջանակներում ձևավորված կարծիքները խիստ բազմազան են, անգամ իրարամերժ, ընդ որում, սուր բանավեճերով ուղեկցվող քննարկումները շարունակվում են նաև վավերացումից հետո։

Մասնավորապես, հակասական գնահատականներ են հնչել պատգամավորների, իրավագետների, մանկական հոգեբանների, այլ մասնագետների և պարզապես ծնողների կողմից։ Կոնվենցիայի իրավաչափության և հնարավոր հետևանքների առնչությամբ դիրքորոշման վերաբերյալ Aysor.am-ը հարցում ուղարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որին ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց հետևյալը.

«Ցանկացած քայլ՝ ուղղված մեր երեխաների և նրանց իրավունքների պաշտպանությանը, և այդ շրջագծից ներս «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունումը, ինչ խոսք, սկզբունքորեն կարևոր է։ Անշուշտ, նյութը զգայուն է, քանզի անմիջականորեն վերաբերում է մեր մատաղ սերնդին և այս պարագայում ցանկացած թերացում անթույլատրելի է։ Հենց այս հանգամանքով են պայմանավորված հիշյալ կոնվենցիայի շուրջ հասարակության մեջ տեղ գտած բանավեճերը, իրավագետների, հոգեբանների, սեքսոպատոլոգների ու մանկավարժների կողմից արտահայտվող մտահոգությունները և հնչող քննադատությունը։

Այս առումով Հայոց Եկեղեցին կարևորում է բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են մեր զավակների պատշաճ կրթության, խելամիտ դաստիարակության ապահովման և երաշխավորման հարցում։ Ասվածն ինչու չէ, վերաբերում է նաև սեռական դաստիարակությանը։

Խնդրի կապակցությամբ, հարկ է նշել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ։ Մեզ նաև դիմումներ են կատարվել հավատացյալների կողմից։ Անհրաժեշտ նկատելով Լանզարոտեի կոնվենցիայի շոշափած իրավակարգավորումների շրջագիծը և մատնանշված հարցերի արծարծումը՝ այդուհանդերձ, հաշվի առնելով նյութի ակնհայտ զգայական կողմը, օգտակար կնկատեինք, որ մինչ կոնվենցիայի վավերացնելը, աշխատանքներ տարվեին՝ կազմակերպելու հանրային լսումներ, անհրաժեշտ լուսաբանություններ տալու հանրությանը, նաև փարատելու տարբեր ոլորտների մասնագետների կողմից արտահայտված մտահոգությունները, որոնք հիմնականում, օրինակ, վերաբերում են երեխաների պարագային կոնվենցիայում «սեռական կողմնորոշում» հասկացության կիրառությանը, ինչպես նաև տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին կրթական ծրագրերի իրականացմանը։

Անորոշությունը և կոնվենցիայի իրացման համար անհրաժեշտ քայլերի մասին նվազագույն տեղեկատվության բացակայությունը բնավ չի նպաստում կրքերի հանդարտեցմանը, անհարկի բանավեճերի հանգուցալուծմանը։

Երեխաների պաշտպանության գործում պատասխանատվությունը ամենքինս է, ուստի հարկ չկա միմյանց վիրավորելու, քննադատելու և այպանելու։ Նմանօրինակ հարցերում մասնագետների կողմից դրսևորվող զգոնությունն ու նախանձախնդրությունը գնահատելի է։ Միասնաբար, բոլոր պատասխանատու և իրավասու անհատների ներուժի մեկտեղմամբ, հասարակական համապատասխան կառույցների, Եկեղեցու և պետության համատեղ ջանքերով պետք է այս դաշտում ևս ապահովենք լավագույնը երեխաների՝ մեր երկրի և ազգի ապագայի համար»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Развиваем систему здравоохранения


Спорт в России и мире
Москва

В Москве завершился Кубок России по спортивному программированию


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Камбэком обернулся матч вундеркинда из России перед стартом Еленой Рыбакиной в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жёсткие экологические требования решат инновационные энерготехнологии





Путин в России и мире
Москва

Поездам прибавляют ходу // Как может сократиться время пути от Москвы до курортов на Черном море


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Продюсера Reuters арестовали за публикацию материалов на YouTube-канале «НавальныйLIVE»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

Красноярцы и Джиган рассмешили Артемия Лебедева и вышли в финал «Звезд»



Москва

Мария Нагорная приняла участие в акции «Доброе дело» в Лыткарине

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net