Բժիշկները խնդրել են իշխանություներին բացել Փարիզի այգիները, որպեսզի մարդկանց թարմ օդ շնչելու հնարավորություն տան
Ֆրանսիացի բժիշկների արհմիությունը կոչ է արել իշխանություններին թուկլ տալ Փարիզի քաղաքապետարանին բացել քաղաքային այգիները, որպեսզի բնակիչները հանարավորություն ունենան ամրացնել առողջությունը երկու ամսվա ինքնամեկուսացումից հետո:
«Մենք միանում ենք Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խնդրանքին որոշակի պայմանների պահպանմամբ քաղաքային այգիները բացելու մասին: Խնդրում ենք նաև վերանայել ռեստորաններն ու սրճարանները վերաբացելու միտքը»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասվում է արհմիության հաղորդագրության մեջ:
Բժիշկները մեկնաբանում են, որ մայրաքաղաքի բնակիչները այգի դուրս գալու հնարավորություն չեն ունեցել, և այժմ նրանց անհրաժեշտ է զբոսնել:
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 27 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 178 հազարը: