Իսպանիայում բուժաշխատողները 2 րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացած գործընկերների հիշատակը
Իսպանիայում առողջապահության համակարգի աշխատակիցները երկու րոպե լռությամբ հարգել են իրենց բոլոր գործընկերների հիշատակը, որոնք մահացել են երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբից ի վեր:
Ինչպես հայտնում է CNN-ը, երկրով մեկ բուժաշխատողները լուռ կանգնել են հիվանդանոցների, խնամքի կենտրոնների դիմաց: Նախաձեռնությունն առաջինն իրագործել է Բժշկական միության կենֆեդերացիան՝ ի հիշատակ «գրեթե 50 գործընկերների, որոնք հեռացել են կյանքից կորոնավիրուսի դեմ պայքարելով»:
Ըստ Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալների՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է 50 088 բուժաշխատող, 48 բժիշկ մահացել է:
Ընդհանուր առմամբ, երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 272 000 դեպք, մահվան՝ ավելի քան 27 000 դեպք: