Քենիայի արվարձաններից մեկում տարածում է գտել «կորոնավիրուսով ոգեշնչված» սանրվածքը (լուսանկար, տեսանյութ)
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի արվարձաններից մեկում տարածում է գտել արտասովոր սանրվածքը, որը տեղի բնակիչները ասոցացնում են կորոնավիրուսի հետ:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Կիբերա կոչվող թաղամասում վերջերս շատերն են այցելում վարսավիրանոցներ «կորոնավիրուսի սանրվածքը» ստանալու խնդրանքով: Նշվում է, որ խնդիրը միայն սանրվածքի տեսքը չէ: Վարսահարդարներն այս սանրվածքը ստանում են համեմատաբար մատչելի գներով, քան այլ տարածված սանրվածքներ:
Մազերին արտասավոր տեսքը հաղորդելու համար վարսահարդարները նախ հաճախորդի մազերը բաժանում են տասնյակ փնջերի, այնուհետև ամուր ոլորում են դրանք առանձին-առանձին և կապում ամուր մանվածքով սովորական ժապավենի փոխարեն:
Իրականում բնակիչները նշում են, որ այս սանրվածքը տարածում է գտել մի քանի տարի առաջ, երբ այն փոխառել էին բրազիլացիներից, սակայն դրա մասին կրկին հիշել են «Քովիդ-19»-ի տարածման ֆոնին: