Իտալիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրվել մեկ օրում
Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցածր աճ է գրանցվել. մեկ օրում 744 մարդ է վարակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը:
Նշվում է նաև, որ համաճարակի բռնկման պահից ի վեր առաջին անգամ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների թիվը նվազել է 1000-ից: Վարակման դեպքերի ընդհանուր ցուցանիշը հասել էր 219 817-ի: Նախօրեին վարակման 802 դեպք էր գրանցվել: Մարտի կեսերից ի վեր ամենածանր պահին վարակման մեկօրյա ցուցանիշը գերազանցել էր 6000-ը:
Կորոնավիրուսից երկրում մահացել է 30 739 մարդ, որոնցից 179-ը՝ վերջին մեկ օրում: Նախօրեին արձանագրվել էր 165 դեպք: