Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 30 դոլարից
Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում նվազել է 5.23 տոկոսով՝ կազմելով 29.35 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները: Երևանյան ժամանակով 22:25-ի դրությամբ՝ Brent տեսակի նավթի գնանկումը դանդաղել է՝ կանգ առնելով 29.90 դոլարի սահմանում, որը 3.45 տոկոսով ցածր է նախորդ աճուրդի փակման պահի տվյալներից:
Միևնույն ժամանակ նշվում է, որ WTI տեխասյան ապրաքնանիշի նավթի գինը նավզել է 3.63 տոկոսով՝ հասնելով 25.22 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: