Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Առանց սահմանադրությունը փոփոխելու՝ հնարավոր չէ իրականացնել «համատարած» վեթինգ. Ռուստամ Բադասյանը վարչապետին ներկայացրեց վեթինգի երեք գործիքները (տեսանյութ)

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում քննարկեցին վեթինգի իրականացման գործընթացը:

Նրանք ներկայացրին, թե ինչ փոփոխութուններ են ենթադրվում դատական համակարգում՝ Դատական օրենսգրքի փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո և ինչքանով են համոզված, որ այդ փոփոխությունների արդյունքում էականորեն փոխվելու դատական համակարգի որակն, ու համակարգում միայն բարձրորակ դատավորներն են լինելու համակարգում:

Նախարարը նշեց, թե կիրառվելու է երեք գործիք, որոնցից առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: «Եթե, օրինակ, պարզվում է, որ տվյալ դատավորը կամ իր ընտանիքի անդամներ հաշվետու տարվա ընթացքում ձեռք են բերել անշարժ գույք, բայց չունեն համապատասխան եկամուտներ, որոնք կհիմնավորեն, կարգապահական պատասխանատվության կամ Գլխավոր դատախազություն նյութեր ուղարկելու հարց է առաջանում: Կարգապահական պատասխանատվության դեպքում դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել»,-մանրամասնեց Բադասյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ այս գործիքը հետադարձ ուժ չի ենթադրում, նախարարն ասաց, որ այդ ճանապարհով գնալը կնշանակի ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից կարճ ժամանակում, ինչը կարող է բերել բացասական հետևանքի, և բացի այդ՝ այդ ամենն անելու  համար պետք են սահմանադրական փոփոխություններ:

«Առանց Սահմանադրությունը փոփոխելու՝ հնարավոր չէ իրականացնել նման տեսակի՝ «համատարած» վեթինգ»,-նշեց նա:

Երկրորդ մեխանիզմը, ըստ Բադասյանի՝ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունն է լինելու:

«Հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնք եռամսյա ժամկետում ուժի մեջ մտնելուց հետո պետք է ընտրվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից, 3-ը՝ դատավորը, 2-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Սա արվում է, որ գործընթացը հնարավորինս թափանցիկ լինի: Այդ հանձնաժողովն ուսումնասիրելու է՝ դատավորի կողմից որքանով են ողջամիտ ժամկետները պահպանվում, արդյո՞ք դատական ակտերը համապատասխանում են հիմնավորվածության չափանիշներին, արդյո՞ք դատավորի կողմից պահպանվում են էթիկայի նորմերը և վարքագծի կանոնները: Դրա հիման վրա դատավորների առաջխաղացման ցուցակն է լինելու»,-ներկայացրեց նախարարը՝ նշելով նաև, թե այդ հանձնաժողովն իրավունք ունի դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, որը երրրդ մեխանիզմն է:

«Այդ հանձնաժողովի կազմում լինելու է 8 անդամ՝ 6 դատավոր, 2  քաղահասարակության ներկայացուցիչ»,-ասաց Բադասյանը՝ նշելով նաև, որ եթե տեսնեն՝ նշված գործիքները չեն օգնում, և դատական համակարգի նկատմամբ վստահությունը շարունակում է նույնը մնալ, կարող են նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ և համատարած վեթինգի համակարգ դնել, որը ռիսկեր է պարունակելու:

Վարչապետն արձագանքեց՝ այդ ամենի արդյունքում իրոք, անկախ դատական համակարգ կձևավորվի: «Մեր գաղափարախոսության մեջ է, որ մենք ոչ թե «գերանդին» առնում և  հնձում ենք ամեն ինչ, մենք նաև համակարգերին շանս ենք տալիս, որ իրենք խնդիրները լուծեն: Ինչն է կարևոր՝ եթե ամեն ինչ գնում է հենց այսպես, մենք արդյունքում իրոք, անկախ դատական համակարգ ենք ունենում, որի անկախության վրա ոչ մի կասկած չի լինի, բայց եթե քանդում, 0-ից ես սարքում, որոշակի քաղաքական ռիկեր են առաջանում»,-ասաց նա:

Բադասյանն էլ հավելեց՝ կարևոր է նաև, որ չեն քանդում այն ամբողջ դրականը, որը կա գործող համակարգում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва завершает переход на новый стандарт экстренной медпомощи


Спорт в России и мире
Москва

Андрей Мидловец выиграл якутский финал на первенстве России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Камбэком обернулся матч вундеркинда из России перед стартом Еленой Рыбакиной в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Опыт проведения Всероссийской акции «Вода России» представлен на межведомственном заседании в Ташкенте





Путин в России и мире
Москва

Петербургский автопром вышел из кризиса, заявил Беглов


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

«Это будет для вас сюрприз и фурор!»: Анастасия Волочкова взяла с собой на Мальдивы свадебное платье



Москва

Ефимов: В этом году на конкурсе «Московские мастера» впервые выберут лучших инженеров-проектировщиков

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net