Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Ճիշտ չէ, որ սփյուռքի բոլոր գործիչները համաձայն են Փաշինյանի քաղաքականության հետ. Մուրադ Փափազյան

0

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ ճիշտ չէ մտածել, որ սփյուռքի բոլոր պատասխանատուները համաձայն են ՀՀ կառավարության գործունեության հետ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով «Ազատություն» ռ/կ-ի տարածած հրապարակմանը, որով լրատվամիջոցը մեջբերում էր «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի հոդվածը և  «Նոր հառաջի» առցանց համարում հրատարակված «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բաց նամակը և վերնագրում, որ  սփյուռքահայ գործիչները հորդորում են Նիկոլ Փաշինյանին շարունակել բարեփոխումները:

«Սփյուռքը բազմազան է, և այդ տարբերություններն են կազմում մեր հարստությունը: Պետք է հարգել տեսակետների տարբերությունը: Ժողովրդավարության հիմքն են բանավեճն ու կարծիքների բազմազանությունը»,- ասաց նա՝ կրկին շեշտելով, որ ըստ այդմ՝ ճիշտ չէ, որ սփյուռքի բոլոր գործիչները համաձայն են Փաշինյանի քաղաքականության հետ:

Նա հավելեց, որ Ֆրանսիայում իրենց հաջողվեց ոչ այդքան հեշտությամբ միասնականություն ստեղծել: «Ամեն ինչ պետք է անենք և անում ենք, որ համայնքը չտկարանա»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք նաև պատրաստ են իրենց մասնակցությունը բերել Հայաստանում շիկացած մթնոլորտի մեղմացմանը: «Վարչապետի և իշխանության  հետ ժողովուրդը մեծ հույսեր կապեց, և հիմա նրանք ունեն մեծ պատասխանատվություն իրականացնելու այդ սպասումները և երկիրը   առաջնորդելու դեպի ուժեղ ապագա»,- ասաց նա:

Նրա մատնանշեց՝ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, ուստի այստեղ պարտավոր են ներքին միասնականություն ունենալ:

«Դա վարչապետի ներքին պատասխանատվությունն է- ասաց նա, ապա հավելեց,- գիտենք, որ վարչապետը հաճախ է հիշատակում Նելսոն Մանդելային: Հիշեցնենք, որ Մանդելան պատասխանատվություն ունեցավ համախմբելու բոլոր ուժերին՝ համախոհ, թե՝ ընդդիմադիր: Նա երբեք «վհուկների որսով» չզբաղվեց: Անգամ իրեն 28 տարի բանտարկածներին համախմբեց, որովհետև լավ գիտեր, որ միայն ներքին միասնականությունը կարող է  հասունացնել, զորացնել իր երկիրը և ապահովել իր ժողովրդի արժանավայել ապագան»:

Ֆրանսահայ գործիչը նշեց, որ իրենք տեսնում են, որ Հայաստանում իրավիճակը հանգիստ չէ, ժողովուրդը բաժանված է: Այս համատեքստում մատնանշեց օրերս խորհրդարանում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի հետ կապված միջադեպը: «Դա օրինակ է, որ այս լարված մթնոլորտը Հայաստանն ու հայ ժողովրդին ճիշտ տեղ չի տանում»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի միաձայնությունը, միասնականությունը կարող է ապահովվել, եթե հարգվի բազմակարծությունը:

 «Եթե վարչապետը, կառավարությունը ուզում են բոլորին համախմբել իրենց շուրջ, պետք է ազգային միասնականություն ստեղծեն, որովհետև այսօր դրա լուրջ ռազմավարական  անհրաժեշտությունը կա: Այո՛, սփյուռքում կան կառավարության քաղաքականությանն աջակցողներ, բայց կան նաև այն քննադատողներ: Պետք է հաշվի առնել, որ սփյուռքն անկախ մարմին է, կապված չէ Հայաստանի հետ, կարելի չէ դա: Տեսանք, թե ինչ եղավ Խորհրդային միության տարիներին, տեսանք, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ էր փորձում անել: Մենք դիմադրեցինք: Սփյուռքը անկախ էություն է, պետք է անկախ լինի, և պետք է չէ տկարացնել սփյուռքը: Եթե փորձ արվի բաժանելու սփյուռքը, անխուսափելիորեն կտկարանա այն, իսկ սփյուռքը Հայաստանի համար անփոխարինելի ռեսուրս է: Թե՛ հայապահպանության գործում, թե՛ Հայ դատի պաշտպանության գործում սփյուռքը անպաշտոն դիվանագիտություն է վարում: Սփյուռքն առաջ է տանում Արցախի՝ միջազգային ատյաններում ճանաչման գործընթացը: Այնպես որ մի՛ տկարացրեք սփյուռքը և մի փորձեք սփյուռքը ծառայեցնել այլ նպատակներին»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поздравил работников скорой помощи с профессиональным праздником


Спорт в России и мире
Москва

В Москве завершился Кубок России по спортивному программированию


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Медведев рассказал, что у него не получилось в первом сете матча с Арнальди в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Концентрация песка в городском воздухе возвращается к обычным значениям





Путин в России и мире
Москва

Поведение Путина вызвало резонанс, потерянные в 90–е заводы возвращаются РФ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Басманный суд Москвы арестовал продюсера Reuters Константина Габова за помощь ФБК в подготовке материалов



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Михаил Кутушов

Компания ICDMC стала победителем престижной премии в сфере ЗОЖ – Green Awards 2023/24



Москва

В лесу в Новой Москве обнаружили скелетированные останки человека

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net