Հանգստյան օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են այն երկրներում, որտեղ մեկուսացման ռեժիմը մեղմացվել է. ԱՀԿ
Հանգստյան օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր ալիք է նկատվել մի շարք երկրներում, որտեղ մեկուսացման ռեժիմի սահմանափակումները մեղմացվել են: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երկուշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում:
«Հանգստյան օրերին մենք խնդիրների նշաններ նկատեցինք, որոնք կարող են ի հայտ գալ առաջիկայում: Կորեայում բարերն ու ակումբները փակվեցին, երբ վարակման հաստատված դեպքը հանգեցրել է տարածման ալիքի: Չինաստանի Ուհան քաղաքում մեկուսացման վերացման ֆոնին արձանագրվել է վիրուսով վարակման դեպքերի առաջին փունջը: Գերմանիայում նույնպես վարակման դեպքերի ավելացում է նկատվել սահամանփակումները մեղմացնելուց հետո: Բարեբախտաբար, այս բոլոր երկրներում համակարգն աշխատում է վիրուսը հայտնաբերելու և տարածման դեմն առնելու ուղղությամբ»,- ասել է Գեբրեյեսուսը:
Վերջին հասվելել է, որ ԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է կառավարությունների հետ՝ վստահ լինելու, որ առողջապահական համակարգի ձեռնարկած միջոցառումները համապատասխանում են կարանտինի չեղարկման պարագայում հնարավոր խնդիրների դեմ պայքարին:
«Քանի դեռ պատվաստանյութ չկա, միջոցառումների համապարփակ փաթեթը մեր միակ արդյունավետ գործիքն է հիվանդության դեմ պայքարելու համար»,- շեշտել է ԱՀԿ տնօրենը: