Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Եթե իշխանությունը ստանձնում է մեղքի իր բաժինը ԱԺ ծեծկռտուքի հարցում, ապա երկուստեք մանդատ վայր դնելու զրույցներն անլուրջ սակարկություններ են

0

ԱԺ-ում օրերս տեղի ունեցած ծեծկռտուքը շարունակում է կրքեր բորբոքել, այն պատճառով, որ իշխանությունները համարժեք չարձագանքեցին կատարվածին, ընդհակառակը՝ քաջալերեցին բռնությունն ու դալաններում ասֆալտին պառկեցնելու նոր հրահանգ իջեցվեց վարչապետի կողմից ընդդիմության հասցեին։

Իսկ հիմա էլ հետաքրքիր լուծում են գտել․ եթե հանրությունը պահանջում է «Իմ քայլի» երեք պատգամավորների կողմից մանդատները վայր դնել, իշխող ուժն էլ հակադարձում է՝ տալով «Լուսավոր Հայաստանի» երեք պատգամավորների անուններ, որոնք պետք է վայր դնեն մանդատները։ Եթե նրանք դա չանեն, ուրեմն դա չի անի նաև իշխող ուժը։ Առաջին հայացքից՝ ինչպիսի զոհաբերություն՝ իշխող ուժը համաձայն է հավասարապես պատասխանատվություն կրել, երբ մինչ այդ հրահրում էին նոր լարվածություն։ Բայց ի՞նչ է ստացվում․ եթե դու ընդունում ես քո մեղքն ու պատրաստ ես անգամ մանդատը վայր դնել, երբ դա ստացել ես հազարավոր ընտրողների կողմից, դա ի՞նչ պայման է, որ դա կանեն, եթե «Լուսավոր Հայաստանից» էլ վայր դնեն մանդատները։ Այս համարժեքությամբ սովորաբար պատերազմող կողմերը գերիներին են փոխանակում, այլ ոչ թե՝ ես մեղքս չեմ ընդունում, քանի դեռ իր մեղքը չի ընդունել Էդմոն Մարուքյանը կամ նրա թիմակիցը։

Եթե մեղավոր ես ու դա այն աստիճանի անհամատեղելի է պատգամավորի քո գործունեության հետ, վայր դիր մանդատդ, եթե մեղավոր չես, ուզում է «Լուսավոր Հայաստանի» խմբակցությունը ողջ կազմով վայր դնի մանդատները, ուզում է հրապարակում ինքնահրկիզվեն, դա ինչո՞ւ պետք է քեզ ստիպի հրաժարվել ժողովրդի ընտրյալի կարգավիճակից։

«Լուսավոր Հայաստանի» հայտարարությունից պարզ դարձավ, որ իրենք ողջ թիմով դատապարտում են իշխանություններին՝ կատարվածի ու նաև այն քաջալերելու համար։ Հիմա ի՞նչ է ստացվում, բոլորը համաձայն են դրա հետ, առարկողներ չեն եղել, բայց նաև համաձայնվում են, որ իրենց երեք թիմակից, իրենց առաջնորդի հետ միասին վայր դնեն մանդատները ու նրանց փոխարեն ովքե՞ր գան խորհրդարան։ Ի՞նչ է փոխվելու, երբ հակամարտող կողմերը չեն ընդունում իրենց մեղքը ու փոխադարձաբար մեղադրում մյուսին, ի՞նչ ենք ակնկալում այս պարզ փոխանակությամբ։ Առանց այն էլ թե՛ իշխող ուժը, թե՛ «Լուսավոր Հայաստանը» այնքան լուրջ կադրային բազա չունեին, որ բերեին խորհրդարան, թե՛ իշխող ուժի 88 պատգամավորների մեջ կան պատահական մարդիկ, ու թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմում։ Վերջինիս պարագայում նաև այն պատճառով, որ նրանք ընտրողների կողմից ստացել էին պակաս ձայն, բայց ընդդիմադիրների համար սահմանված 30 տոկոսանոց քվոտայի պահպանման պարագայում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների թիվը դարձավ 18, դա արհեստական ավելացված թիվ է, կնշանակի խորհրդարան եկան պատահական մարդիկ՝ հանրության ձայնը չստացած մարդիկ։ Ընդդիմադիր այդ ուժը լքեց անգամ ընտրացուցակում բարձր տեղ զբաղեցրած պատգամավոր, նշանակում է, որ այնքան էլ փութաջանորեն չի ընտրված եղել թիմակիցը, ու եթե ամեն կողմի երեքական պատգամավոր վայր դնեն մանդատները, նրանց փոխարեն խորհրդարան կգան պատահական մարդիկ։ Ու, ամեն անգամ նման ձևով որոշումներն ավելի անդեմ կդարձնի խորհրդարանն ու ավելի անլուրջ։

Իսկ հիմա պատկերացնենք, որ «Լուսավոր Հայաստանը» չի ընդունում իշխող ուժի մարտահրավերն ու չի համաձայնվում վայր դնել մանդատները, ի՞նչ հանգուցալուծում ենք ունենալու՝ տղայական ասվեց, թե որ այդպես է միասին ենք գնում նման քայլի, եթե մյուս կողմը համաձայն չէ, ուրեմն ի՞նչ՝ հարցը լուծվե՞ց, լարվածությունը թուլացա՞վ։ Հասարակությանը ներկայացվեց, թե հերիք չի ընդդիմադիրները սադրիչներ են, հիմա էլ պարզվում է դողում են մանդատի վրա։ Այս մթնոլորտում ինչպե՞ս ենք առաջ գնալու, ինչպե՞ս ենք կանխելու, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, ի՞նչ «մեսիջ» ենք ուղարկում հանրությանը, թե նման խրթին իրավիճակներում իրենք ինչպե՞ս պետք է վարվեն։ Ախր ազգի ընտրյալները նաև պետք է օրինակ ծառայեն ժողովրդին, իրենց վարքուբարքով, իրենց որոշումներով, հիմա ի՞նչ օրինակ ծառայեցին այս տղայական մարտահրավերով, երբ ցանկացած լուծում պարտություն է՝ թե՛ խորհրդարանի, թե՛ հանրության համար։

Շախմատային լեզվով ասած սա «ցուքցվանգի» իրավիճակ է, երբ ինչ քայլ էլ անես՝ ի վնաս քեզ է, իսկ եթե ձգձգես քայլ անելը, ապա ժամանակդ է ավարտվում ու պարտվում ես։ Իսկ նման իրավիճակի մեջ չհայտնվելու համար գուցե ամենասկզբից սխալ քայլ չպե՞տք է անել, որ դա չհանգեցնի նման իրավիճակի, գուցե այս միջադեպը դա՞ս լինի իր անելանելի իրավիճակի պատճառով։

Արմեն Կարեյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: С 28 апреля до 12 мая городские службы будут работать в усиленном режиме


Спорт в России и мире
Москва

Юные керамисты школы №2120 выиграли три Гран-при конкурса «Мир дому твоему!»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Свёнтек разгромила Кырстю и вышла в 1/8 финала турнира WTA-1000 в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Труп мужчины найден в лесопарковой зоне в Сокольниках





Путин в России и мире
Москва

Путин поздравил Леонида Рошаля с днем рождения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Дух разделения в Святой Руси, или Можно ли лишиться сана за отпевание Навального*



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Шапка

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



Москва

"Хватит нас эксплуатировать": мигранты подались в Европу из России, где их не ценят

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net