ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորման հրետանավորները մասնագիտական պարապմունք են անցկացրել
Մայիսի 11-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները անցկացրել են մասնագիտական պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտությունները, ցուցադրվել հրետանու կրակի կառավարման գործողություններ: