Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Պետությունը սխալ գործելաոճ է որդեգրել. Լանզարոտեի կոնվենցիայում վիճահարույց կետեր կան, այդ թվում՝ երրորդ սեռի վտանգը. փաստաբան

0

Այն, որ արտակարգ դրության պայմաններում Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման առարկա է կոնվենցիան և այն վավերացվում է, փաստում է այն մասին, որ ինչ-որ խնդիր է լուծվում սրանով. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ծովինար Կարապետյանը՝ անդրադառնալով «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային, որն այսօր ԱԺ-ն վավերացրեց:

Խոսելով կոնվենցիայի խնդիրների մասին, որն ընդունված է անվանել նաև Լանզարոտեի կոնվենցիա, Ծովինար Կարապետյանը նշեց, որ լուրջ խնդիրներից է այն, որ սեռական կողմնորոշման մասին հասկացությունն է բերվում մեր իրավական համակարգ:

«Ես գտնում եմ, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակեր և իրականացներ երեխաների շրջանում ոչ թե պարզելու համար, թե երեխան ինչ սեռական կողմնորոշում ունի, այլ պետք է միջոցներ ձեռնարկեր, որ երեխաները պաշտպանված լինեին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից: Այսինքն՝ պետությունը սխալ  գործելաոճ է որդեգրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր արտահերթ նիստում Ազգային ժողովը 79 կողմ ձայնով վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն ստորագրվել է ԵԽ 47 անդամ պետությունների կողմից և ուժի մեջ է մտել արդեն 45 պետությանունում: Հայաստանն այն ստորագրել էր դեռևս 2010 թվականին:

Անդրադառնալով կոնվենցիայի հաջորդ խնդրին, կարապետյանը նշեց՝ դա կոնվենցիայի վեցերորդ հոդվածն է, որտեղ, նրա խոսքով՝ ամրագրված է, որ «պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական, նաև այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնություների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին»:

«Սա ինձ համար շատ խնդրահարույց կետ է, քանի որ կոնկրետ տարրական կրթության շահառուները՝ 6-10 տարեկան երեխաները, այժմ պետք է ծրագրերով ստանան դաստիարակություն տարբեր թեմաների շրջանակներում, թե ինչ է իրենից ներկայացնում սեռական շահագործումը: Դա իր հակառակ էֆեկտն է տալու և երեխների մոտ անառողջ հետաքրքրություն է առաջանալու: Գտնում եմ, որ իրազեկելով վնասելու ենք երեխային, քանի որ 6-10 տարեկան երեխաները խոցելի խմբում են գտնվում»,- պարզաբանեց նա:

Փաստաբանի խոսքով՝ կոնվենցիայի ջատագովները նշում էին, որ այն պետք է վավերացնել, որպեսզի ներպետական օրենսդրությունը բարեփոխվի, մինչդեռ, ըստ նրա, ներպետական օրենսդրությունը բարեփոխելու համար ամենևին էլ այսպիսի խնդրահարույց կոնվենցիաներ վավերացնելու անհրաժեշտություն չկար:

«Զուգահեռներ եմ ուզում անցկացնել Ստամբուլյան կոնվենցիայի հետ: Կրկին նույն պատկերն ունենք: Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ ԼԳԲՏ անձանց քարոզով աչքի ընկնող անձինք են այս կոնվենցիայի ջատագովները, պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ եվրոպական մի շարք երկրներ, որոնք վավերացրել են այս կոնվենցիան, ու այն անձինք որոնք ժամանակին կոնվենցիայի ջատագով են եղել, իրենք հետագայում բացահայտվել են որպես մանկապիղծներ, ես լուջ մտահոգություն ունեմ, որ այս նույն սցենարը կարող է մեզ մոտ նաև հետագայում կրկնվել: Բացի այդ, կան վավերացված երկրներ, որոնք հետագայում փոշմանել են իրենց քայլի համար»,- շեշտեց նա:

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները, կոնվենցիայի պաշտպանները պնդում են, որ այն երեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու համար է, բացի այդ, ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրները վավերացրել են փաստաթուղթը, նա արձագանքեց, որ առաջին հայացքից, նույնիսկ երբ վերնագիրն ենք ուսումնասիրում, թվում է՝ այն շատ լավն է, բայց երբ ուշադրություն ենք դարձնում վտանգներին պատկերը փոխվում է:

«Առաջինը հենց «սեռական կողմնորոշում» հսկացությունը, երբ բացում ենք այն, դա շատ խնդրահարույց է, որովհետև փաստորեն երեխան պետք է ընտրի և արտահայտվի իր սեռական կողմնորոշման վերաբերյալ: Մենք գիտենք, որ երկու սեռ կա՝ արական և իգական, այստեղ նաև երրորդ սեռի վտանգը կա: Այսինքն, երբ երեխան ինքն իրեն կզգա, օրինակ, աղջիկը՝ տղա և կինքնադրսևորվի որպես տղա, այս դեպքում, եթե նրա ծնողն ասի՝ չէ դու աղջիկ ես, բնականաբար, դա կդիտվի որպես խտրականություն, կամ եթե հասարակության մեջ որևէ մեկն այդ հիմքով փորձի իր վերաբերմունքն արտահայտել, դա ևս կդիտվի որպես խտրականություն»:

Ինչ վերաբերում է նրան, որ դժգոհողների ձայնը չլսվեց և կոնվենիցան վավերացվեց, ինչ պետք է անել այս դեպքում, փաստանանն ասաց, որ հասարակական կազմակերպությունները լրատվամիջոցները, մասնագետները՝ հոգեբաններ, բժիշկներ, իրավաբաններ, փաստաբաններ, պետք է իրազեկեն հասարակությանը:

«Ասյտեղ խնիր կա նաև նրանում, որ եթե իրավաբան չլինես, մասնագետ չլինես, չես հասկանա խնդիրները: Այսինքն՝ առաջին հայացքից երբ սովորական քաղաքացին կարդում է, որևէ խնդիր չի տեսնում: Ամբողջ տեքստի մեջ «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որը երկրորդ հոդվածում է հենց, բայց ամեն դեպքում, եթե իրավաբան չլինես ուշադրություն չես դարձնի, որ դրա տակ վտանգներ կան թաքնված. նույնը Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում է: Այս իրավիճակում, արտակարգ դրության պայմաններում, արտահերթ նիստով սա քննարկման առարկա չդարձնել և վավերացնել, սա ևս մեկ անգամ փաստում է, որ ինչ-որ խնդիր է լուծվում սրանով»,- ընդգծեց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал, как можно посетить экскурсии в зданиях посольств разных стран


Спорт в России и мире
Москва

Турнир по бильярдному спорту «Кубок Мэра Москвы» продлится до 18 мая в столице


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Калинская

Калинская проиграла Свитолиной и не смогла выйти в 1/8 финала турнира в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Ежемесячную денежную выплату получают более 1,6 млн пострадавших от радиации





Путин в России и мире
Москва

ПРЕДСТАВИТЕЛИ РУКОВОДСТВА РОСГВАРДИИ ПРИНЯЛИ УЧАСТИЕ В ИНАУГУРАЦИИ ПРЕЗИДЕНТА РОССИИ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко надеется на восстановление транспортных маршрутов с Израилем




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Мечтающего по победе Киева Макаревича* проверят на экстремизм


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

Модель Оксана Самойлова и рэпер Джиган снялись в туристическом аббатстве во Франции



Москва

У «Балтики» есть шанс: у «Спартака» в Калининград не прилетели Соболев и Бабич

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net