Աթենքում 5-աստղանի հյուրանոցը բնակիչների բողոքից հետո կքանդի հյուրանոցի վերին երկու հարկերը, որոնք փակում են Ակրոպոլիսի տեսարանը
Աթենքում գտնվող 5-աստղանի հյուրանոցը բնակիչների բողոքից հետո կքանդի հյուրանոցի վերին երկու հարկերը, որոնք արգելափակում են Ակրոպոլիսի արտաքին տեսքը, գրում է The Guardian-ը։
Coco-Mat հունական ներքնակներ արտադրող ընկերությանը պատկանող հյուրանոցը, որի պատշգամբները նայում են Ակրոպոլիսին, զբոսաշրջիկների առջև իր դռները բացել է ընդամենը մեկ տարի առաջ:
Աթենքի բնակիչների համաձայն՝ 10-հարկանի շենքը փակում է միջնաբերդի տեսարանը, ուստի նրանք բողոք-դիմումներ են ներկայացրել երկրի համապատասխան մարմին:
«Դա շատ համարձակ որոշում էր։ Ակրոպոլիսը մեր սիրտն ու հոգին է, մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Շատ կարևոր է, որ բոլորն էլ կարողանան վայելել այն», - ասել է Աթենքի քաղաքապետ Կոստաս Բակոյանիսը՝ Հունաստանի կենտրոնական հնագիտական խորհրդի՝ Ակրոպոլիսի շրջակայքում բարձրահարկ շինությունների կառուցման արգելքի վերաբերյալ որոշման մասին։
Այս որոշումը հաջորդել է Ակրոպոլիսի տարածքում կառուցվող բարձրահարկ շենքերի դեմ ավելի քան մեկ տարի տևած բողոքի ցույցերին:
Անցյալ շաբաթ նույն պետական խորհուրդը որոշում էր կայացրել առ այն, որ ապագայում այդ շրջանում կառույցները պետք է լինեն 21 մետր կամ պակաս բարձրության: