Եթե այդ ազգադավ կոնվենցիան վավերացվի, այս պայքարը շարունակվելու է, մինչև ԱԺ-ն տուն ուղարկվի. ցուցարարները՝ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության կոնվեցիայի մասին
Մենք եկել ենք հորդորենք՝ ազգադավ կոնվեցիան չվավերացնեն, եթե վավերացվի, այս պայքարը շարունակվելու է, մինչև Ազգային ժողովը տուն ուղարկվի: Այս մասին այսօր Ազգային ժողովի դիմաց հայտարարեցին ցուցարարները, որոնք դեմ են սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվեցիան վավերացնելուն:
Ցուցարարներին մոտեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն ավելի վաղ Ազգային ժողովում հայտարարել էր, որ կան դրույթներ, որոնք մտահոգիչ են, և նշեց, որ այդ դրույթները ողջամտոերն կասկած են հարուցում, որ վտանգ կա մեր ազգային արժեքներին: «Արհեստական օրակարգ է բերվել»,-ասաց նա:
Պատգամավորի ձևակերպմամբ՝ երեք արժեք է մնացել հայ ազգը բնաջնջելու համար, դրանք են՝ ավանդական արժեքները, բանակը, Հայ առաքեալական եկեղեցին, որը դեմ է այս ամենին:
Ցուցարարները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարցրին՝ ինչու քննարկում չի անցել կոնվենցիան, իսկ պատգամավոը պատասխանեց, որ համապատասխան ընթացակարգերն անցել է, հանձնաժողովի կողմից քննարկվել է:
«Դուք ԼԳՊՏ-ի կողմնակի՞ց եք»,-հարցրին նրան ցուցարարները, պատգամավորը հեռացավ:
Ըստ ցուցարարների՝ թեև ասվում է, որ կոնվենցիան մանկապղծության դեմ է, սակայն ենթատեքստը հենց դա տարածելն է: «Մեզ տանը նստեցրել եք, բերել եք կոնվենցիա եք ուզում վավարեցանել՝ առանց քննարկումների: Մտածում են կողմ քվեարկեն, դրանով վերջանալու է, սխալվում են: Ովքեր կողմ են քվերակելու, լինելու են ազգադավների ցանկում»,-ասում են ցուցարարները և առաջարկում գոնե հետաձգել քվեարկությունը, լայն քննարկում անցկացնել, նոր դնել քվեարկության:
Հաջորդ պատգամավորը, ում կոչ արեցին դեմ քվեարկել, «Իմ քայլը» խմաբակցությունից Գոռ Գևորգյանն ու Սասուն Միքայելյանն էին:
Կային պատգամավորներ, որոնք ցուցարարների հետ չկանգնեցին զրուցելու և նրանց կոչը չլսեցին, իսկ ցուցարարները նշեցին. «Տեսեք ոնց են փախնում ժողովրդի ընտրայալները ժողովրդից, ասում են՝ դուք ժողովուրդ չեք: Ժողովուրդ են համարում նրանց, ովքեր ծափահարում են իրենց: Ամոթ, Ամոթ»: