Եվրոպայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշը նվազում է, ասիական երկրներում՝ ավելանում
Հնդկաստանի իշխանությունները խստացնում են հակահամաճարակային միջոցառումները՝ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ֆոնին:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ասիական երկրում խստացվում են «Քովիդ-19» կորոնավիրուսի տարածման պատճառով կիրառվող սահմանափակումները, մինչդեռ եվրոպական երկրները շարունակում են մեղմացնել սահմանափակումները: Ի տարբերություն Հնդկաստանի՝ եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ վիրուսից ամենից շատ տուժած երկրներում, նվազում են վարակման և մահացության 24-ժամյա ցուցանիշները:
Այսպես Իտալիայում վարակման 1083, մահվան՝ 194 նոր դեպքեր են արձանագրվել վերջին մեկ օրում, Իսպանիայում՝ 2 666 և 179՝ համապատասխանաբար, Մեծ Բրիտանիայում՝ 3896 և 346, Գերմանիայում՝ 433 և 15:
Ընդհանուր առմամբ, վարակման մեծ թվով դեպքեր են արձանագրվել Ռուսաստանում (198 676), Բրազիլիայում (148 670), Թուրքիայում (137 115), Իրանում (106 220), Կանադայում (66 783), Հնդկաստանում (62 769): Հնդկաստանում մեկ օրում վարակվել է 3074 մարդ, մահացել՝ 104 մարդ:
Վարակման մեկօրյա ցուցանիշներն ավելանում են նաև այլ երկրներում. Սաուդիան Արաբիայում մեկ օրում վարակվել է 1704 մարդ, Պակիստանում՝ 1039, Սինգապուրում՝ 753, Կատարում՝ 1130, Ինդոնեզիայում՝ 533: