Սպիտակ տանը հայտնել են, որ միայն Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան են հաղթանակ տարել նացիզմի դեմ
ԱՄՆ Սպիտակ տանը հայտնել են, որ միայն Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան են հաղթանակ տարել նացիզմի դեմ․ համապատասխան հրապարակումը կատարվել է ԱՄՆ վարչակազմի իսթագրամյան պաշտոնական էջում։
1945 թ․ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ ամյակի կապակցությամբ հրապարակված շնորհավորական հաղորդագրության մեջ ասվում է․ «1945 թվականի մայիսի 8-ին Ամերիկան և Մեծ Բրիտանիան հաղթանակ տարան նացիստների նկատմամբ։ Ամերիկյան ոգին միշտ կհաղթի։ Դա այն է, ինչ ի վերջո միշտ տեղի է ունենում»։ Գրառման մեջ Խորհրդային Միության՝ պատերազմին մասնակցության և հաղթանակի գործին ներգրաված լինելու մասին որևէ բան չի ասվում։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հավաստիացրել է, որ Մոսկվան չպետք է անտեսի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի գործում Խորհրդային Միության դերի թուլացման փորձերը։ Դեսպանն անընդունելի է համարել «մի շարք երկրներում սանձազերծ ապատեղեկատվական արշավը, որի նպատակն է նացիզմի դեմ տարած հաղթանակի գործում նվազեցնել Խորհրդային Միության դերը»: