Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Ասաց՝ «օպտիչեսկի պրիցել» չունեմ՝ ծուռ կխփեմ, ասացի՝ թխես վեչ, մեզ ես խփելու. պատմում են Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկները (տեսանյութ)

0

Զինվորի փորը պիտի կուշտ լինի, քունը՝ տեղը, ասում են ազատամարտիկները: 1992 թվականի մայիսի 7-ի խոզի խորովածը տղաների համար նախ հրամանի տեսք ուներ, կուշտ կերեք, Շուշին ձեզ է սպասում:

«Հենց խորովածը տեսա, ասացի՝ տղերք ջան, ուրեմն կռիվը սկսվում է, սրանք մեզ անկապ տեղը խորոված տվողը չէին,- պատմում է ազատամարտիկ Տիգրան Դավթյանն ու շարունակում,-բոլորս նայում էինք խորովածին, հետաքրքիր բան է, խորովածը Շուշիի ազատագրման հրամանի սկիզբն էր, խորոված անողին ասել էին՝ խորոված արա, բայց ով ասել էր, նա հո գիտեր, որ կռիվ էր սկսվելու, կերանք, ու մյուս օրը կռիվը սկսվեց, ասացի՝ բա որ ասում էի կռիվ ա լինելու»:

Բերդաքաղաքի ազատագրման հրամանը լսելուց հետո թալինցի տղաները ուրախությունից պարում են. երկար էին սպասել այդ օրվան: Հրամանը մոտ 3 անգամ չեղարկվել էր: Շուշին պետք է ազատագրվեր ապրիլ 24-ին, հետո արդեն մայիսի 3-ին, սակայն ձյունը խանգարեց:

Տիգրան Դավթյանը երգով կամրջում է հիշողությունը. նախ երգեցին, հետո արդեն քայլեցին դեպի Շուշի:  Յուրաքանչյուրն իր տեղն ու դերը շատ լավ գիտեր:

«Մեր երգերի մեջ իմաստուն բառեր կան, հիմիկվա երգերը՝ զարկեմ, խփեմ,  իսկ էն ժամանակ «Առավոտ դեմ արշալույսին» երգը երգեցինք, երգի մեջ ասում է, տղերք ջան, մեզ պաշարեցին: Մեր երգերում ամեն ինչ ասված է, այդ երգերն ով լսեց դպրոցում, մի քիչ մարդ կդառնա»,- ասում է Տիգրան Դավթյանը:

Ազատամարտիկներն ասում են՝ Շուշիի ազատագրման համար հող վաղուց էր նախապատրաստվել, առանց Շուշիի կկորցնեինք ամբողջ Արցախը: Կռիվը ոտքի էր հանել բոլորին՝ փոքրից մեծ:

«Արցախցիներն ուժեղ ժողովուրդ են, պստիկից մինչև մեծ զինվոր են: Մի դասակ կար 13-16 տարեկաններն էին: Մեր մոտ մի երեխա կար, «պուլիմիոտի» պոչը գետնին էր քսվում,  իրենից երկար էր, ասում էր` «ա ես կռվալ տիմ, ա ես թուրքից փախչել չիմ», հետո իմացանք, որ իր ընտանիքից միայն ինքն էր մնացել, եկել էր վրեժ լուծելու: Արցախցի երեխա էր»,- հիշում է Մանուկ Սարգսյանը:

Բերդաքաղաքը վերցնելուց հետո ուրախությունն անսահման էր, անհնար թվացող օպերացիան կատարվել էր: Ռազմական փորձագետներն այսօր դժվարանում են Շուշիի ազատագրումը վերլուծել ռազմարվեստի համար գրված կանոններով:

Հետադարձ հայացք նետելով՝ ազատամարտիկները կատակում են, նույն ճանապարհը երկրորդ անգամ չէին կարող քայլել, ուր մնաց թե կռվեին:

«200 կռվող տղա Շուշին կարող էին պահել, քանի որ էնտեղ` Շուշիում, ամեն ինչ ունեին: Մենք գնում էինք, բայց անգամ նորմալ «պուլիմյոտ»  չունեինք: Մի հատ ուղղաթիռը հերիք էր, բարձրանար վերև,  ու 38 հոգի էինք էդ ուղղությամբ, բոլորիս էլ  կխփեր: Թաքնվելու տեղ չունեինք, ուղղաթիռին խփելու զենք էլ չունեինք: Վրաններս ընդամենը մեր ինքնաձիգն էր, «ռուչնոյ պուլիմյոտը» ու 50  կգ բեռ, ու հազիվ էինք շարժվում, որովհետև էդ աստիճան թեք ճանապարհով քայլելը հեշտ չի: Ազատագրման տասնամյակին էնտեղ էի, նայեցի ու սարսափեցի, թե ոնց էինք բարձրացել: Նայեցինք, ասացինք՝ խփեն, ոտքով էլ էս ճանապարհը քայլողը չենք: Բնականաբար  հայի ոգին էր, որ Շուշին ազատագրեց»,-հիշում է Մանուկ Սարգսյանը:

Շուշին շրջափակել բոլոր կողմերից, թողնել միջանցք, որպեսզի հակառակորդը հեռանա, սա էր ծրագիրը: Ամենադժվարներից մեկը Շոշ գյուղից 25 մետր առաջանալն էր, պատմում են ազատամարտիկները, ճանապարհը հակառակորդի ուղիղ նշանառության տակ էր:

«25 մետր, որ չէինք կարողանում առաջանալ, կապ տվեցի, ասացի մի հատ պուշկով խփեք էդ գոմին, դե ադրբեջանցիները մինչև պանիկայի մեջ կընկնեին, մենք էդ 25 մետրը վազելով կանցնեինք: Պատասխանեցին. «ա հլա մի րոպե,  Մանուկ, «օպտիչեսկի պրիցել» չունենք, կարող ա մի 40-50 մետր դես ու դեն թխալ տինք»: Ասացի թխեք վեչ, նաղդ գիտեմ, առաջին կրակոցը մեր վրա ա»,- պատմում է Մանուկ Սարգսյանը:

Ծիծաղը կռվի դաշտում թեթևացնում էր դրությունը: Նախ Արցախի բարբառին էին փորձում ընտելանալ:

«Եթե գերեզմանոցին հանգիստ են ասում, ճանապարհին` հղանալ, ուրեմն ճանապարհը անծայրածիր ա, մահացածներն էլ կռիվ անող են»,-ծիծաղում է Տիգրան Դավթյանը:

«Մի տարիքով մարդ եկավ, ասաց. «ջանի մատաղ, լցաղե՞լ եք», դե դա հասկացանք, ասացինք, որ չենք լողացել, ասաց գնամ «համամը նի կըցնեմ, կյամ» (գնամ բաղնիքը վառեմ, գամ), ու գնաց, լսել ենք, բայց չգիտենք՝ ինչ է նշանակում, մի երկու ժամ հետո տեսնենք մերոնք խփեցին Ազատ գյուղի կողմից, ու մի հատ տուն կպավ, դե մենք էլ մտածեցինք համամը նի կըցեց,  անցավ մի քիչ, մեկ էլ էդ մարդը հետ եկավ, թե բա ուր եք, համամը նի եմ կըցրել: Հետո հասկացանք, որ մենք ենք սխալ հասկացել»,- ծիծաղով հիշում է Մանուկ Սարգսյանը:

Հիշելով անցյալը՝ պատմում են, սուրճ գտնելը զենք ճարելուց դժվար էր: Ծառայակից ընկերներից մեկին գիշերով ծանրոց է հասնում, մեջն էլ մեկ տուփ սուրճ: Երկար մտածելուց հետո, որ իրեն առավոտյան չի մնա, որոշում է գիշերով սուրճ խմել:

«Գիշերը ժամը 3-ին մտնում է էն փոքր տեղը, որտեղ ճաշ ենք եփում, մի տատիկ  ունեինք, անունը` Զարի: Մեր ընկերն ասում է՝ մի բաժակ եռման ջուր կտաս, էս կինը հարցնում է. «ճուրը հինչը՞ս անում» (ջուրն ի՞նչ ես անում), մեր ընկերն էլ պատասխանում է, մի բաժակ կոֆե խմեմ, Էս Զարիկը թևերը կանթում է, ասում. «Բաքուն ու Կիրովաբադը յեր ես կըլալ, մհեգ ալ կոփե ես խմում» (Բաքուն ու կիրովաբադը վերցրել ես, հիմա էլ սուրճ ես խմում),- հիշում է ազատամարտիկ Արամ Հակոբջանյանը:  

Շուշիի ազատագրման քրոնիկայի ժապավենը հետ ու առաջ պտտելով ասում են՝ կռիվը հաղթեց հայի ոգին, արցախցին, այլ ոչ թե զենքը:

«Վերջիվերջո 2000 հոգի զենք է բռնել, դա կատակ բան չի, սա անջատ- անջատ ջոկատները չէին, բոլորի անունները տանք, մեկինը կարող է մոռանանք, ախր անուն տալով չի, ամենաուժեղ զինվորը  հողագործ մարդն է, որ Քարինտակ գյուղում և՛ հողն էր մշակում, և՛ գյուղն էր պահում, և՛ դպրոցը չի կանգնեցրել մի օր: Ու մի բան, Շուշին եթե տայինք, Ստեփանակերտը վերացնելու էին, ոնց որ 4 –րդ հարկից խփես առաջին հարկին»,- ասաց Տիգրան Դավթյանը:

Մանրամասները` տեսանյութում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Личка — о самой дорогой покупке в Москве: два дня назад решил купить самокат за 60 тысяч рублей


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Соболенко вышла в ⅛ финала турнира WTA в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

6 городов России, где можно увидеть белые ночи кроме Санкт-Петербурга





Путин в России и мире
Москва

Дугин в интервью Такеру Карлсону: "Путин — это традиционный лидер"


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Набей им морду, покажи им, что ты настоящий белорус». Лукашенко о поездке спортсменов на Олимпиаду




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Цинизм зашкалил: Елена Зеленская повеселилась в Киеве с герцогиней Эдинбургской


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

«Смотреть было брезгливо»: мама Тимати отреагировала на интервью Алены Шишковой



Москва

В Троицке сотрудники прокуратуры и Почты РФ высадили саженцы сосны в бору

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net