Կարմիր հրապարակն առաջին անգամ դատարկ է եղել մայիսի 9-ին. ինչպես է համավարակը փոխել Հաղթանակի տոնակատարությունը
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Մոսկվայում մայիսի 9-ին առաջին անգամ չի կայացել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված զորահանդեսը: Կարմիր հրապարակում հանդիսականներ չեն եղել, տանկերի և «Անմահ գնդի» երթ՝ նույնպես:
Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, ամենամյա միջոցառման ավանդական մասն ապահովել են միայն ավիաշքերթն ու տոնական հրավառությունը: Մոսկվայի երկնքով ընթաքող ինքնաթիռներին և ուղղաթիռներին բնակիչների մի մասը հետևել են իրենց տների պատուհաններից, մյուսները՝ հեռուստատեսությամբ:
Հրավառությունը տեղի կունենա երեկոյան, որը նույնպես հնարավոր կլինի տեսնել հեռուստատեսությամբ:
Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ավիաշքերթ է անցկացվել Ռուսաստանի տասնյակ քաղաքներում։