Իվանկա Թրամփի անձնական օգնականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի անձնական օգնականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Նշվում է, որ Իվանկայի օգնականն արդեն մի շաբաթ է, ինչ աշխատանքի չի եկել և չի շփվել վերջինիս հետ: Վերջին երկու ամսվա ընթացքում նա աշխատանքը կատարել է հեռակա կարգով:
Իվանկա Թրամփն ու նրա ամուսին Ջարեդ Կուշները ևս կորոնավիրուսի թեստ են հանձնել ուրբաթ, որի պատասխանը բացասական է եղել:
Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ փոխնախագահ Մայք Փենսի մամուլի քարտուղարի՝ Քեթի Միլլերի մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1.3 մլն-ը, իսկ հիվանդությունից մահացածներինը՝ 78 հազարը: