Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ անցկացված ավիաշքերթը՝ ֆոտոշարքով և տեսաշարով
Մոսկվայում կայացել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված ավանդական ավիաշքերթը, որին մասնակցել են հինգերորդ սերնդի Սու-57 և ՄիԳ-31Կ կործանիչներ։
Տոնական ավիաշքերթներ են տեղի ունեցել Ռուսաստանի 47 քաղաքներում: Ընդհանուր առմամբ, ՌԴ ողջ տարածքում օդ է բարձրացել մոտ 600 ինքնաթիռ և ուղղաթիռ:
Ամենից շատ կործանիչներ օդ են բարձրացել Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Սանկ Պետերբուրգում, Խաբարովսկում, Սևաստոպոլում, Եկատերինբուրգում, Վլադիվոստոկում, Կալինինգրադում, Մուրմանսկում և Կերչում: