Բաղրամյան պողոտայում բախվել են 27-ամյա և 29-ամյա վարորդների BMW X6-երը, մեքենաներից մեկը ճանապարհը մասամբ փակել է. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Վահե Բոյախչյանի BMW X6 մակնիշի 09 DD 090 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Համբարձում Հայրապետյանի վարած BMW X6 մակնիշի 35 RՏ 249 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: