«Բարսելոնայի» պաշտպանը վնասվածք է ստացել կարանտինից հետո մարզումների վերսկսման երկրորդ օրը
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից հայտնել են, որ թիմի պաշտպան Սեմյուել Ումտիտին վնասվածք է ստացել մարզումների ժամանակ:
Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքի սրունքը: Դա տեղի է ունեցել կարանտինց հետո մարզումների դուրս գալու երկրորդ օրը: Ակումբում մարզումներն անցկացվում են անհատական ձևաչափով:
26-ամյա պաշտպանի վերականգնման ժամկետների մասին դեռևս ոչինչ չի նշվում:
Հիշեցնենք, որ իսպանական ֆուտբոլային ակումբներն այս շաբաթ վերսկսել են մարզումները կորոնավիրուսի համավարակով պայամանվորված կարանտինից հետո: