Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Խորհրդարանական ընդդիմության գոյությունը վտանգված է. ի՞նչ հետևանք կունենա ծեծկռտուքը

0

Այն, ինչ ԱԺ դահլիճում ուղիղ եթերում, հասարակության աչքի առջև տեղի ունեցավ տեղի ունեցավ Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև, հազիվ թե կարելի է արտառոց համարել։ Նման բան տեղի է ունեցել աշխարհի շատ խորհրդարաններում ընդհանրապես ու մեր խորհրդարանում մասնավորապես։ Արտառոցն այս ամենին նախորդող ու նաև կատարվածից հետո իշխանության վարքագիծն էր։

Շուրջ երկու տարի է Էդմոն Մարուքյանը մեղադրվում է «Սերժի պրոյեկտ» լինելու մեջ, այդ մեղադրանքը պնդվեց նաև այդ ծեծկռտուքի պատճառները պարզաբանող իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։ Բայց մարդիկ հիշում են, որ նման մեղադրանք ժամանակին հնչում էր նաև Փաշինյանի հասցեին, նաև շեշտվում, որ «Սերժի պրոյեկտները» հավաքվեցին մի դաշինքի մեջ ու  2017 թվականին մտցվեցին խորհրդարան։ Հիմա ի՞նչ անենք․ եթե հավատանք դրան, ուրեմն Փաշինյանը Սերժի ամենաանաղուհաց պրոյեկտն է, որ նրա շնորհիվ խորհրդարան մտավ, հետո մերժեց իր բարերարին, ու այդ տեսանկյունից ավելի պարկեշտ են գտնվել «Ելք» դաշինքի մյուս կուսակցությունների ղեկավարները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Զ․ Սարգսյանը։ Իսկ եթե դա համարենք հերհյուրանք Փաշինյանի մասով, միանգամայն տրամաբանական է, որ դա հերյուրանք է նաև Մարուքյանի ու Արամ Սարգսյանի մասով։ Չենք մոռացել, որ տարիներ առաջ հենց Փաշինյանն ու Մարուքյանն էին իրար փոխադարձաբար մեղադրում «Սերժի պրոյեկտ» լինելու հարցում։ Ու այն աստիճանի կատաղի էին իրար մեղադրում, որ ակամայից հանրությունը հիշում էր հայտնի անեկդոտը, թե՝ մի՛ վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք։ Այն աստիճանի համոզիչ են մեղադրում Մարուքյանին  նախկինների շահերը արտահայտելու մեջ, որ համոզում են, թե իրենք տիրապետում են դա հաստատող կոնկրետ ինֆորմացիայի։ Բայց եթե կան նման փաստեր, ինչո՞ւ է անընդհատ դրա մասին ակնարկներ արվում, բայց ոչ մի անգամ փաստ չի ներկայացվում։ Սա է մարդկանց հիմք տալիս ասելու, որ այդչափ համոզիչ ինֆորմացիա կունենայիք, միայն եթե ինքներդ ներգրավված լինեիք նախկին իշխանությունների այդ ծրագրի մեջ։

Այսինքն՝ կամ երեքն են «ծախված», կամ ոչ մեկը, այլ տարբերակն ուղղակի զավեշտի ժանրից է։ Ու սա այնքան անլուրջ է, որ դժվար է անգամ լուրջ փաստարկ բերել վերլուծության համար, ու սա հիշեցնում է մեկ այլ անդեկդոտ, երբ՝ մուսուլման երիտասարդներին ասվում է՝ եթե այս վարար գետը լողալով անցնեք այն ափ, ապա կդառնաք քրիստոնյա, երկու հոգի թռնում են ջուրն ու լողալով հասնում մյուս ափին, ու երբ մեկը ջրից դուրս է գալիս, մյուսը նրան խնդրում է, թե՝ ձեռքդ տուր ես էլ դուրս գամ, իսկ ջրից դուրս եկած «քրիստոնյա» երիտասարդը ոտքով հարվածում է մյուսին ու գոռում՝ գնա մեռի, քո մուսուլման հերն եմ անիծել։ Հիմա ստացվել է այնպես, որ երեքով մի տեղում էին, Փաշինյանը հարմար պահի դուրս եկավ ու իրեն հռչակեց «սպիտակ հեղափոխական», իսկ մյուս երկուսին՝ «սև հակահեղափոխական»։

Էդմոն Մարուքյանը ԱԺ միջադեպից հետո ելույթ ունեցավ ու հայտարարեց, որ իրենց խմբակցությունը լքում է խորհրդարանի դահլիճը ու կորոշեն, թե ինչ են անելու հետագայում՝ դատելով նաև իշխող ուժի կողմից միջադեպին տրվելիք գնահատականից։ Իսկ իշխող ուժն իր գնահատականը տվեց՝ մեղադրելով ծախված ընդդիմությանը, իսկ Փաշինյանը, ձայնը բարձրացնելով խորհրդարանի դահլիճում, սպառնաց ընդդիմադիր պատգամավորներին փռել ասֆալտին։ Լավ դժվա՞ր է վարչապետին հուշել, որ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում ինքը հաշվետու է այդ խորհրդարանին, ու այդ դահլիճում գտնվող պատգամավորները կարող են քվեարկել ու անվստահություն հայտնել վարչապետին, այսինքն՝ այդ վարչապետը խորհրդարանի վերադասը չէ։ Գալիս ես հաշվետվություն ներկայացնում խորհրդարանին ու մի հատ է վրաները գոռգոռո՞ւմ։ Հենց սա է ցույց տալիս, որ պրոբլեմը Մարուքյանը  կամ նրա խմբակցությունը չէ, այլ իշխանությունների անհանդուրժողականությունը ցանկացած ընդդիմախոսի նկատմամբ, լինի դա խորհրդարանի դահլիճում, թե դրանից դուրս։

Ասենք՝ Մարուքյանն իր խմբակցության հետ որոշի, որ իշխող ուժի նման վերաբերմունքի պարագայում անիմաստ է գնալ խորհրդարան։ Իհարկե, դա չի հանգեցնի սահմանադրական ճգնաժամի ու դրանով չի արձակվի խորհրդարանը, ու կարող է ցանկացած օրենք ընդունել։ Բայց գործող սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան լինելն է հանգեցնել նրան, որ եթե ընդդիմադիր ուժը քիչ ձայն է հավաքել ընտրություններում, ապա դա գործակցով պետք է բազմապատկվի, որպեսզի նրանց մանդատները պակաս չլինեն 30 տոկոսից։ Ըստ էության այդ համամասնությունը պահելու համար ԱԺ-ն շուրջ 30 պատգամավոր ավելի ունի, քանի որ կարող էր ունենալ 101, բայց ունի 132։ Այս ամենը հսկայական ֆինանսական բեռ է հարատուների ուսերին, բայց դրան գնացել են օրենքի ուժով, միայն թե խորհրդարանում պատշաճ կերպով ներկայացված լինի ընդդիմությունը։ Բայց եթե ընդդիմությունն ընդհանրապես բոյկոտի ԱԺ-ն, դրանից խորհրդարանական մեծամասնությունը չի էլ հուզվի, այլ «մենք մերոնցով» ռեժիմով կհավաքվեն ու իրենց «խելքին ինչ բրդի» կընդունեն՝ առանց բազմակողմանի ծանրութեթև անելու։ Իսկ թե դա ինչի կհանգեցնի, դժվար չի ենթադրել։

Այնքան մեծ խայտառակություն չէր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի շենքի շրջափակելը, այնքան մեծ խայտառակություն չէր խորհրդարանին ստիպելը՝ օրենքի ուժով արձակվել, որքան այդ ամենից հետո Փաշինյանի «բարձր հովանու ներքո» նոր ձևավորված խորհրդարանում չհանդուրժել ընդդիմության  գոյությունը։

Սա Մարուքյանի կռիվը չէ, Մարուքյանի մասով սա ընդամենը ժողովրդավարության համար ծեծկռտուք է, եթե դրա դեմը չառնվի, ապա դա կվերաճի ժողովրդավարության համար կռվի, ինչը աշխարհի այս խառը վիճակում ավելորդ ճոխություն է մեր երկրի համար։  

Վռամ Սուքիասյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин принял решение о расширении мер поддержки промпредприятий


Спорт в России и мире
Москва

Футболисты ФК «Динамо Пушкино» заняли второе место в межрегиональном турнире Laffy Cup 2024


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Дарья Касаткина

Касаткина, Андреева и Кудерметова — в тройке лидеров в борьбе за звание лучшей теннисистки


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Четыре города ЦФО вошли в федеральный топ-10 по качеству жизни





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о качественном росте отечественного автомобилестроения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Мама Тимати ответила на провокационные вопросы о Валентине Ивановой и других девушках своего сына



Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге: «Маткапитал способствует снижению уровня бедности населения»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net