Մոսկվայում տեղեկություն է ստացվել կորոնավիրուսով հիվանդներին ընդունող Կոմունարկայի հիվանդանոցի «ականապատման» մասին
Անհայտ անձինք հաղորդում են ուղարկել իրավապահ մարմիններին, պնդելով, որ Մոսկվայի Կոմունարկա շրջանի հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակվածները, պայթուցիկ սարք է տեղադրվել: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմնի աղբյուրին:
Աղբյուրը նշել է, որ հիվանդանոցում տարհանում չի իրականացվի, և ստուգումներ կանցկացնեն: Ավելի ուշ նույն աղբյուրը տեղեկացրել է, որ մոսկովյան հիվանդանոցում պայթուցիկի սպառնալիքի մասին տեղեկությունը կեղծ է եղել:
Մոսկվայի Կոմունարկա շրջանի հիվանդանոցն առաջին հաստատություններից է Ռուսաստանում, որն սկսել է ընդունել և օգնություն ցույց տալ «Քովիդ-19»-ով հիվանդներին:
ՌԴ-ում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 198 676-ի, մահացել է 1827 մարդ: