Մահացել է ռոքնռոլի հիմնադիր երաժշիտներից մեկը՝ Լիթլ Ռիչարդը
Մահացել է ամերիկացի երգիչ, դաշնակահար և կոմպոզիտոր Լիթլ Ռիչարդը, որը ռոքնռոլի հիմնադիր հայրերից է:
Ինչպես հայտնում է Rolling Stone պարբերականը, երաժիշտը կյանքից հեռացել է 87 տարեկանում: Նրա մահվան լուրը հաստատել է որդին:
Ռիչարդի ստեղծագործական վերելքի և ծաղկման տարիները 1950-ականներն էին: Երգերը, որոնց հեղինակը Ռիչարդն է, տարիներ շարունակ կատարել են շատ այլ հայտնի արտիստներ, ինչպես օրինակ՝ Էլվիս Փրեսլին և The Beatles խումբը: Նրա հեղինակած հայտնի ստեղծագործությունների շարքից են Tutti Frutti և Long Tall Sally երգերը: