Յուրաքանչյուրն իր համար պետք է գնահատի՝ արդյո՞ք բարձրագույն պաշտոններ զբաղեցրած անձինք Հայաստանում պետք է համարվեն հեղինակություն ունեցող. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
Առհասրաակ դատարանում հնչեցվող ցանկացած միտք տակը պետք է հիմք ունենա, ապացույց, պատշաճ մակարդակի հղում, մնացածը բամբասանքներ են, որը մեկնաբանել չեմ ցանականում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով մեղադրանքին, թե ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի կազմակերպությունը ֆինանսավորվում է երկրորդ նախագահի որդուց, դրա համար են նրանք հիմա երաշխավորությունը պնդել դատարանում:
Դիտարկմանն էլ՝ կասկածի դատարանի դահլիճում տակ էր դրվում երաշխավորների հեղինակությունը, Խուդոյանը արձագանքեց. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է իր համար գնահատի, թե արդյոք բարձրագույն պաշտոններ զբաղեցրած անձինք ՀՀ-ում պետք է համարվեն հեղինակություն ունեցող, թե՝ ոչ, արդյոք նոր արժեքներ ենք որդեգրում, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ այսօր Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ ՀՀ նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացել է խորհրդակացական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: