ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո նիստը շարունակվում է առանց ԼՀԿ-ի. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո նիստը շարունակվում է առանց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների:
ԼՀԿ-ն հայտարարեց ի նշան բողոքի դահլիճը լքելու մասին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան, որի շրջանակում ներկայացվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը։ Նիստին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: