Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Հանրային սննդի ոլորտի 200-ից ավելի ներկայացուցիչ ստորագրեց հռչակագիր

0

Ճգնաժամի ընթացքում հանրային սննդի ոլորտի ամենամեծ խնդիրը ֆինանսական հոսքերի կրճատումն է, իսկ տարածքի վարձը ռեստորանի համար ծախսատար է: Տարածքի սեփականատիրոջ և վարձակալի միջև փոխզիջումն այսօր գործող բիզնեսի համար առաջին օգնությունն է․ խնդիր, որի լուծման համար ռեստորատորները միավորվել են:

Համաճարակային իրավիճակի հետևանքները դարձան հռչակագրի ստեղծման հիմք: Հայաստանի հանրային սննդի ոլորտի կազմակերպությունները, կարևոր համարելով տարիներ շարունակ ոլորտում բիզնեսների շարունակականությունը, այսօր ստորագրեցին հռչակագիր՝ միավորելով  մեկ գաղափարի շուրջ, այն է՝ պահել ազնիվ մրցակցության կանոնները, միմյանց օգնելով՝ դուրս գալ  ճգնաժամից:

Ռեստորատորների միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանի խոսքով՝  հռչակագրի միտքն առաջացավ վարձակալի և տարածքի սեփականատիրոջ միջև համաճարակի ընթացքում առաջացած կոնֆլիկտից, որն առաջացել էր փոխզիջման չգնալու հետևանքով։

«Հռչակագրի գաղափարը մեկն է՝ պաշտպանել  ոլորտի շահերը՝ հարգելով մրցակցության կանոները: Հռչակագրում սահմանվում են մինիմալ կանոններ, որոնք պետք է պահպանել: Պանդեմիայի ժամանակ պետք չէ անազնիվ կերպով օգտվել մրցակից կազմակերպության դժվար վիճակից: Արդարության համար հորդորում ենք չվարել ագրեսիվ քաղաքականություն, չփորձել տարածք խլել: Ռեստորաններին հռչակագիրը կտա ժամանակ վերականգման համար, որպեսզի հնարավոր լինի վերակազմակերպել ֆինանսական հոսքերը և գոյատևել ճգնաժամի ընթացքում՝ ունենալով զարգացման հետագա նախադրյալներ»,- ասաց Վահե Գևորգյանը:

Հռչակագիրը ստորագրել են ռեստորատորների Հայկական միության բոլոր խոշոր անդամները՝  Margaryan Business Group-ը, «Երեմյան Փրոջեքթս»-ը, Asador-ը, Wine Republic-ը, Սալոն, Կլոդ Մոնե, Շառլ ռեստորանները, Սեգաֆրեդոն, Քոֆիշոփը, Կարասը, Գենացվալե ցանցերը և այլ կազմակերպություններ:

Հռչակագիրն ունի երկու հիմնական կետ: Առաջինում առաջարկվում է մեկ տարով վերանայել վարձակալության պայմանագիրը, սահմանել զեղչ մինչև 50 տոկոս՝ տարածքը վարձով տվող անհատի կողմից՝ այդ կերպ բիզնեսին հնարավորություն տալով գոյատևել:

Ըստ Ռեստորատորների միության գործադիր տնօրենի՝ մեկ տարի հետո միայն հանրային սննդի կազմակերպությունները կկարողանան վերականգնել նախկին եկամտի գոնե 60 տոկոսը: Մյուս կետում նշվում է, որ գործընկերները 18 ամիս չեն քննարկի և դիտարկի ոլորտի այլ ներկայացուցիչների կողմից զբաղեցրած կամ արդեն ազատված տարածքների վարձակալության վերաբերյալ որևէ առաջարկ, չեն կնքի պայմանագրեր և չեն զբաղեցնի միմյանց կողմից ազատվող վարձակալվող տարածքները։ Հռչակագիրը պաշտպանում է ոլորտի ձեռնարկությունների շահերը, սահմանում գործարար պարկեշտության նոր չափանիշներ՝  նպաստելով  հետճգնաժամային իրավիճակում արագ վերականգնմանը:

Margaryan Business Group-ի PR մենեջեր Աննա Սալոմեն նշում է՝ տարածքների սեփականատերերի հետ ճգնաժամի առաջին օրվանից հաջողվել է գալ  ընդհանուր հայտարարի:

«Վարձերը չեղյալ են համարվել կամ կրճատվել են: Այդուամենայնիվ ստեղծված վիճակում որոշներն ունեն խնդիրներ:Հռչակագիրը կօգնի խուսափել իրավիճակից, երբ, օրինակ, 50 տոկոսից ավելի վճարել չկարողացող ռեստորանի տարածքի սեփականատերը տարածքն առաջարկի մեկ այլ ռեստորատորի, նա էլ համաձայնի»,- ասաց Աննա Սալոմեն:

Հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունները պայմանավորվել են միմյանց տեղեկացնել իրենց վարձակալական պայմանագրերի խզման մասին, եթե սեփականատերը հրաժարվում է վերանայել պայմանագիրը:  Աննա Սալոմեն նշում է՝ փոխզիջումը տարիների փոխշահավետ գործակցությունը պահպանելու լավագույն տարբերակն է:

Նախաձեռնությանը կարելի է միանալ ՝ չլինելով Հայաստանի Ռեստորատորների միության անդամ: Հռչակագիրը նպատակ ունի ընդգծել հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունների համերաշխությունը՝ ընդհանուր խնդիրները լուծելիս։ Բիզնեսի գործունեությունը մայիսի 4-ից մասամբ դարձել է թույլատրելի. բացվել են մայրաքաղաքի բացօթյա սրճարանները: Օրինակ Margaryan Business Group-ի բոլոր ռեստորաններից երեկ բացվել են Tsirani Garden և Chinar ռեստորանների բացօթյա հատվածները, իսկ այսօր՝ Alaska, Vostan և Hans & Franz ռեստորանների բացօթյա հատվածները:







Լրագրող՝ Լուսինե Զարայելյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин объявил о начале испытаний беспилотного трамвая в городских условиях и запуске виртуальной карты «Тройка»


Спорт в России и мире
Москва

«Евро-Футбол.Ру»: «Спартак» никогда не интересовался Сафоновым


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ирина Хромачёва

Россиянки Хромачёва и Сизикова пробились в финал парного турнира в Рабате


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге: «Ингушетия может стать настоящим открытием даже для опытных туристов»





Путин в России и мире
Москва

НАЛОГИ С ЗАРПЛАТ И НДС МОГУТ ОТМЕНИТЬ?! Государственная Дума и Правительство РФ оптимизируют налоги.


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко подчеркнул роль патриарха Кирилла в укреплении связей Москвы и Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Бизнесвумен Матильда Шнурова снялась без одежды в США



Москва

Принадлежавший замминистра обороны Иванову Chevrolet Suburban сняли с продажи

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net