Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել Սուրբ Պետրոսի պատերի ներսում, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, բազմաթիվ պետական փաստաթղթերում․ Միքայել Մինասյան (տեսանյութ)

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրեր առաջ, և չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարեց ամիսներ առաջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր հանդիպել ինձ հետ Հռոմում և քննարկել գործարք․ ես դադարում եմ զբաղվել ՀՀ-ում հասարակական և քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են, կամ շատանում են, եթե ես հրաժարվում եմ, ես մուծում եմ սիմվոլիկ գումար ինչ-որ «իքս» հիմնադրամի: Թե ինչու չի հերքել, ես շատ լավ գիտեմ, գիտի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Մինասյանը:

Անդրադառնալով նախորդ տեսանյութից հետո եղած հարցերից առաջինին, թե Մինասյանն ինչու չէր խոսում «Սերժի վախտ», Մինասյանը պատասխանեց. ««Սերժի վախտ խոսում էր ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ վերջինս կեսը սուտ էր ասում: Իրականում, ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ երկու պաշտոն՝ եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, այնուհետև՝ դեսպան: Դուք ճանաչու՞մ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն: Նա խոսու՞մ է, ես չեմ տեսել: Իսկ դեսպան լինելու ընթացքում՝ ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր»,-ասաց նա:

Հաջորդ դիտարկմանը, թե եթե Մինասյանն արդար է, ազնիվ է, եթե չկա փաստ, թող գա ապացուցի իր ազնվությունը, կամ ինչու այն ժամանակ չի ասել, որ Նիկոլ Փաշինյանը նման գործարք է առաջարկել, Մինասյանը պարզաբանեց, թե Հայաստանում չկա արդարություն և արդարադատություն: «Նիկոլ Փաշինյանն ինձ արդեն վաղուց նշանակել է մեղավոր, և այն մարդիկ, որ կատարում են իր ուղիղ հանձնարարականները, պատրաստված են ինձ կալանավորելու, ինձ ձերբակալելու, ինձ փակելու՝ առանց տալու ինձ հնարավորություն նույնիսկ խոսելու: Դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք. իհարկե ոչ: Ես գալու եմ, որովհետև ինձ շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս՝ իմանալով, որ իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները, բոլորը ՀՀ-ում ենթարկվում են քաղաքական հետապնդումների, իրենց տները խուզարկվում են, իրենք հարցաքննվում են, բայց իրենք գիտեն, որ դա իմ ընտրած ճանապարհն է, և ես իրենց շնորհակալ եմ»,-ասաց նա:

Թե ինչու չի պատմել գործարքի առաջարկի մասին, Մինասյանն ասաց. «Ուզում եմ հստակ ֆիքսենք  մի կարևոր բան՝ ՀՀ-ում մթնոլորտը հիմա պատրաստ է լսել իրականությունը, այն ժամանակ մարդիկ պատրաստ չէին, մարդիկ չէին ուզում կամ չէին հավատում, որ այդ աստիճանի ստախոսը կարող է զբաղեցնել այդքան բարձր պաշտոն: Ես գիտեմ, որ դժվար է ընդունել փաստը, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է»:

Անդրադառնալով իր հայրենսիրության մասին կասկածներին, կամ այն պնդմանը, որ ինքը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ուրիշ պատճառներով, և ազգագրագետ Հրանուշ խառատյանի հարցին՝ «ու՞ր էր Միքայել Մինասյանի հայրենասիրությունը 2008-2018թթ.-երին», Մինասյանն ասաց.

«2008-2012թթ.-ն ես եղել եմ այն ադմինիստրացիայի մասը, որի և՛ դրական, և՛ բացասական պատասխանատվությունն եմ կրում: Իմ հայրենասիրությունը ես արտահայտել եմ, երբ դեսպան էի: Երբ ես հասա Սուրբ Աթոռ ու տեսա, որ Ադրբեջանի լոբբինգն այնտեղ տիրում է ի վնաս ՀՀ-ի, և ես ջախջախել եմ այդ լոբբինգը, ես կռվել եմ թուրքական ազդեցության եմ։ Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել Սուրբ Պետրոսի տաճարի պատերի ներսում, կարող եք տեսնել բազմաթիվ պետական փաստաթղթերում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, Ֆրանցիսկոսի այցելության ընթացքում: Ես ներկայացրել եմ ՀՀ շահերը ուրիշ պետություններում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը՝ ՀՀ-ում»,-ասաց նա՝ նշելով, թե այդ համատեքստում ցանկանում է պատմել մի պատմություն, որի մասին գիտեն շատ քչերը:

«Երբ 2015թ.-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ի լուր աշխարհի, խոսեց Ցեղասպանության մասին՝ ընդունելով Ցեղասպանությունը, երբ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Սուրբ Աթոռից: Մի քանի օր անց ինձ հրավիրեցին պետքարտուղարություն շտապ զրույցի, և բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ակնհայտ թուրքական ազդեցության տակ էր, ինձ բորբոքված հարցրեց՝ ինչո՞ւ հայերը չեն ներում, ինչո՞ւ էջը չեն թերթում: Ես ասացի մի բան, որը շատ ակտուալ էր այն ժամանակ, ու երևի թե ավելի ակտուալ է այսօր՝ հաշվի առնելով այն, ինչ խոսվում է. ի՞նչը ներենք, իրենք չեն ընդունում այն, ինչը ուզում են, որ մենք ներենք»,-պատմեց Մինասյանը՝ նշելով, թե իր հայրենասիրությունը դեսպան եղած ժամանակ, նվիրված է եղել Հայոց ցեղասպանության հարցին:

Նա նշեց նաև, որ իր հայրենասիրությունը դրսևորվել է նաև, երբ ինքն ու ընկերները կազմակերպել են PR ինֆորմացիոն պատերազմը Քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի դեմ: «Ես վստահորեն կարող եմ ասել՝ մենք հաղթել ենք այդ պատերազմում, ցավոք, նույնը չեմ կարող ասել Հայաստանի ներսում, որովհետև ոմանց հաջողվեց ստվերել մեր հաղթանակը, հայկական բանակի հաղթանակը: Ես ցավում եմ, որ ստիպված եմ հիշեցնել, թե ինչու եմ ինձ համարում հայրենասեր, բայց երևի դա ճիշտ է:

Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որովհետև համարում եմ նրան և իր Կառավարությանը ժողովրդի դավաճաններ և պետության թշնամիներ: Ես այդ եզրույթները ուղղակի չեմ օգտագործել, իմ հայրենասիրությունը, իմ անցած ուղին, իմ դաստիարակությունը ինձ թույլ չտվեցին, որ ես նույնիսկ մտածեմ, որ կարելի է պայմանավորվել մարդկանց հետ, որոնց շարքերում կան պետական դավաճաններ և գործակալներ»,-ասաց նա:

Հարցին էլ՝ արդյո՞ք նա վախենում է, Մինասյանն ասաց. «Ես չեմ վախենում, որովհետև կյանքումս չեմ արել բան, որի համար պետք է վախենամ կամ ամաչեմ, բայց ես վստահ եմ ասում, որ մարդիկ, որոնք մեր պետությունը և մեր ժողովրդին, մեր հասարակությանը հասցրել են այս վիճակին, պետք է վախենան, որովհետև նրանք դավաճանել են ամենակարևոր բանը՝ ժողովրդի սերը, հարգանքը և վստահությունը, և ամենակարևորը՝ այդ մարդիկ դավաճանել են ՀՀ-ին: Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,-հայտարարեց Միքայել Մինասյանը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о рейтинге регионов по уровню развития государственно-частного партнерства


Спорт в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» выпущена серия автомобилей для участия в чемпионате кольцевых гонок


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Хромачёва и Сизикова пробились в финал турнира WTA в Рабате в парном разряде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге: «Ингушетия может стать настоящим открытием даже для опытных туристов»





Путин в России и мире
Москва

Кадыров пригласил Путина посетить Чечню


Лукашенко в Беларуси и мире
Минск

БелТА: Путин обсудит с Лукашенко связи Москвы и Минска, а также внешнюю политику




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Моргенштерн* подкачался к лету — рэпер поделился новыми фото



Москва

Почти 8 000 бесплатных посылок отправили красноярцы в зону проведения СВО

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net