Գյումրիում բնակելի տնակ է հրդեհվել. տուժածներ չկան
Մայիսի 5-ին, ժամը 05:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է բնակելի տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է փայտյա տնակի պատուհանից մոտ 0.5 քմ հատված: