123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Կառավարության կողմից կարանտինի վերահսկողությունը և համաճարակի կանխարգելման միջոցառումներն ավելի վատ են իրականացվել, քան Ադրբեջանում, ՀՀ-ում աճը կրկնակի շատ է եղել. Ավետիք Չալաբյան

0

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կարանտինային սահմանափակումների թուլացմանը, վարակի տարածման տեմպերին և համեմատել է այն Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 4-ին Հայաստանի տարածքում մինչ այդ հայտարարված կարանտինի բազմաթիվ սահմանափակումներ մեղմացվեցին Կառավարութան կողմից։ Շատերը դրան վաղուց էին սպասում՝ տանը, հաճախ առանց աշխատանք անցկացրած ապրիլ ամիսը ծանր փորձություն էր մարդկանց համար։ Կառավարության պատկերացմամբ, դա պետք է բերի տնտեսական ակտիվության աստիճանական վերականգման, իսկ Առողջապահության նախարարի խոսքերով, եթե մարդիկ պահպանեն սոցիալական դիստանցավորման նորմերը, առողջապահության համակարգը կդիմանա լրացուցիչ ծանրաբեռնվածությանը, և մենք կկարողանանք անցնել համավարակի պիկը՝ առանց մեծ կորուստների։

Ես ինքս էլ շատ կուզեի, որ հենց այդպես լիներ, ի վերջո տնտեսության կաթվածից ոչ ոք չի շահում, որքան շուտ այն ավարտվի, այնքան լավ։ Բայց ա՞րդյոք կարանտինի թուլացումը ժամանակին և ճիշտ հաշվարկված էր։ Ստորև բերված գրաֆիկում համեմատական է ներկայացված Հայաստանում և Ադրբեջանում վերջին երկու շաբաթների ընթացքում համավարակի տարածման վերաբերյալ։ Երկու շաբաթ առաջ, ապրիլի 20-ին, Հայաստանում պաշտոնապես եղել է 1339 վարակակիր, Ադրբեջանում՝ 1436: Մայիսի 3-ին, երբ որոշվեց մեղմել կարանտինը, Հայաստանում արդեն կար 2386 վարակակիր, Ադրբեջանում՝ 1932: Երկու շաբաթում Հայաստանում վարակակիրների աճը կազմել է 1047 մարդ, Ադրբեջանում՝ 496։ Փաստացի, Հայաստանում վարակի տարածման տեմպը կրկնակի ավել է եղել, իսկ վերջին օրերին՝ աճել է արդեն համարյա երեք անգամ, թեև երկու երկրներում արտաքուստ գործում էին նույնանման կարանտինային սահմանափակումներ։

Կառավարական ամառանոցի այգում հայտնի ելույթի ընթացքում, վարչապետ Փաշինյանը այնպես ներկայացրեց հարցը, որ Կառավարությունը իրենցից կախված ամենն արել է և ժամանակն է, որ մարդիկ վարակի հետագա տարածումը կանխելու պատասխանատվությունը վերցնեն իրենց ձեռքը։ Բայց եթե դա ճիշտ լիներ, մեր մոտ վարակը վերջին երկու շաբաթների ընթացքում չպետք է կրկնակի արագ տարածվեր, քան Ադրբեջանում։ Դա առնվազն նշանակում է, որ մեզ մոտ Կառավարության կողմից կարանտինի վերահսկողությունը և համաճարակի կանխարգելման այլ միջոցառումներն էապես ավելի վատ են իրականացվել։ Օրինակ, այս պահի դրությամբ, Ադրբեջանում իրականացվել է մոտ 158 000 թեստավորում, իսկ Հայաստանում՝ ընդամենը 25 000, զարմանալի չէ, որ Հայաստանում հիվանդության հայտնաբերումը տեղի է ունենում ավելի ուշ փուլում, իսկ մինչ այդ վարակը շարունակվում է թաքնված տարածվել։ Նմանապես, Առողջապահության նախարարը պարբերաբար բողոքում էր հուղակավորությունների միջոցով վարակի տարածումից, թեև ակնհայտորեն դրանց ընթացքում մարդկանց շփումը ևս կարող էր պետության կողմից վերահսկվել։ Ախտահանումը ևս թողնվել է ձեռնարկությունների և քաղաքացիների հույսին, թեև այլ երկրներում (ներառյալ Ադրբեջանում), դա պետության կողմից իրականացվող կարևորագույն միջոցառումներից մեկն է։ Նույնը վերաբերվում է բակերում մարդկանց կուտակումներին, որոնց պետությունը որևէ կերպ չի արձագանքում, և այդպես շարունակ։

Արդյունքում, մենք մեղմում ենք կարանտինը, երբ համավարակի տարածումը ոչ միայն դեռ պիկը չի անցել, այլ նոր միայն արագանում է։ Առողջապահության նախարարը, որպես «իրատեսական» տարբերակ, հայտարարեց մայիսի վերջին մինչև 10 000 հնարավոր վարակակրի մասին, խոսքում նշելով, որ կարող է շատ ավելին էլ լինել։ Եթե վարակակիրների թիվը մինչև մայիսի վերջ սակայն հասնի 10 000 մարդու, դա արդեն կպահանջի առնվազն 5000-6000 մասնագիտացված հիվանդանոցային մահճակալ, որն այս պահի դրությամբ Հայաստանը չունի։ Բացի այդ, մինչ այժմ կարանտինի պահպանությունը հնարավորություն էր տվել զգալի չափով պատնեշել վարակից ծերերին, դրանով է պայմանավորված Հայաստանում մահացության համեմատաբար համեստ տոկոսը։ Կարանտինի վերացումը կարող է բերել նրան, որ երիտասարդները իրենց հետ տուն բերեն վարակը, և վարակեն նաև տարեց ծնողներին, այդ դեպքում կտրուկ կաճի նաև ինտենսիվ թերապիա ունեցողների կարիքը (դա արդեն փաստացի տեղի է ունենում վերջին օրերին), իսկ այստեղ մեր կարողությունները ավելի քան համեստ են, լավագույն դեպքում 250-300 մահճակալ։ Այս ամենը կարող է բերել առողջապահական համակարգի գերբեռնման, որի ցավալի արդյունքները արդեն հայտնի են Իտալիայի և այլ եվրոպական երկրների փորձից։

Չեմ ցանկանում մռայլ կանխատեսումներ անել, սակայն Կառավարության այս որոշումը ոչ միայն հապճեպ է, այլև չի հիմնավորված իրատեսական հաշվարկներով։ Բելառուսը, որը մինչ այժմ գնացել է համանաման «ազատական» ճանապարհով, այս պահի դրությամբ ունի արդեն 17 000-ից ավել վարակակիր, և 100-ից ավել մահեր, և այս թվերը արագ աճում են։ Շվեդիան, որի «ազատական» օրինակը հաճախ են բերում, ընդհանրապես արդեն 2700-ից ավել մահ է արձանագրել, ունենալով Հայաստանից ընդամենը երեք անգամ մեծ բնակչություն, սա իրական ողբերգություն է, և մեզ համար հաստատ չի կարող օրինակ ծառայել։ Եթե Կառավարությունը չառաջարկի վարակի կանխարգելման նոր մոտեցումներ, որոնք կփոխարինեն կարանտինային սահմանափակումները, մեզ մոտ տառացիորեն երկու շաբաթվա ընթացքում կարող է վարակի տարածումը այնքան արագանալ, որ մենք ստիպված լինենք նորից վերադառնալ կոշտ կարանտինի, սակայն շատ ավելի վատ պայմաններում, երբ առողջապահական համակարգը գերբեռնված է, և ընդունակ չի սպասարկել հիվանդների արագ աճող հոսքը։

Այսպիսի միջոցների մի մասը հայտնի են՝ պարտադիր բժշկական դիմակների կրում բոլոր հանրային վայրերում, ձեռնարկություններում աշխատակիցների պարտադիր դիստանցավորում, թեստավորման մակարդակի կտրուկ ավելացում և վարակի վաղ ախտորոշում, բոլոր հանրային տարածքների և տրանսպորտային միջոցների պարբերական ախտահանումներ, տեխնոլոգիայի օգտագործմամբ մարդկանց կուտակումների կանխում, և այլն։ Եթե Կառավարությունը մեղմում է մարդկանց շարժի և աշխատանքի սահմանափակումները, այն պարտավոր է առանց հապաղելու հանդես գալ նրանց անվտանգությունը ապահովող համարժեք գործողությունների ծրագրով, ոչ թե փորձի ողջ պատասխանատվությունը բարդել շարքային քաղաքացիների վրա՝ «ապակենտրոն պայքարի» մասին հեղհեղուկ հայտարարությունների անվան տակ։ Մինչև այդ յուրաքանչյուրիդ կոչ եմ անում ձեր ձեռքը վերցնել ձեր անվտանգությունը, որքան էլ որ ծանր, տհաճ և անհարմար լինի, չթուլացնել զգոնությունը, և առավելագույնն անել՝ պաշտպանելու ձեր ու ձեր հարազատների առողջությունը։ Առողջ ե՛ղեք, անփորձանք»։






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал о новых резидентах ОЭЗ «Технополис Москва»


Спорт в России и мире
Москва

«Спартак» — «Динамо» Москва — 2:2. Видеообзор матча РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Каспер Рууд

«Немного не повезло». Рууд — о матче на Кубке Лэйвера с Серундоло


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Черный аист и тушканчик: стало известно, кого можно увидеть в Подмосковье





Путин в России и мире
Москва

Новый 5-летний срок Гайнутдина и обращение к Путину: в Москве прошел мусульманский форум


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

Рэпер Джиган пожаловался, что Самойлова снимает его с неудачных ракурсов



Москва

"Известия": заказавшие авто из США через "Автоподберу" лишились и денег, и машин

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net