«Դու ստիպում ես ինձ հպարտությունից պայթել». Շվարցենեգերը կրտսեր որդուն շնորհավորել է համալսարանն ավարտելու կապակցությամբ (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավոր է 22-ամյա որդուն՝ Քրիստոֆերին, Միչիգանի համալսարանն ավարտելու կապակցությամբ, գրում է Daily Mail-ը։
Երկուշաբթի Շվարցենեգերն Instagram-ում հրապարակել է որդու լուսանկարը՝ շնորհավորելու նրան Միչիգանի համալսարանի բակալավրի աստիճան ստանալու կապակցությամբ:
«Քրի՛ստոֆեր, դու չեմպիոն ես, և ես սիրում եմ քեզ»,- գրել է 72-ամյա Շվարցենեգերը։
Դերասանի խոսքով՝ «որդու աշխատասիրությունը, քննադատական մտածողությունը և անշահախնդրությունը ստիպում են իրեն հպարտությունից պայթել»։
Քրիստոֆերն Առնոլդ Շվարցենեգերի չորս երեխաներից ամենակրտսերն է։ Նրա մայրը դերասնի նախկին կինը՝ Մարիա Շրայվերն է։
Աղբյուրը գրում է, որ երիտասարդը նախընտրում է հանրության տեսադաշտից որքան հնարավոր է դուրս մնալ։