Նման բան չկա, ձեզ սխալ լուրեր են հայտնել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը՝ մանդատը վայր դնելու և խմբակցությունում տարաձայնություններ ունենալու մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե մանդատը վայր է դնելու, կամ տարաձայնություններ ունի խմբակցությունում:
Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցությունում, կամ ՔՊ վարչությունում քննարկում չի՞ եղել մանդատը վայր դնելու մասին, նա պատասխանեց՝ ոչ:
«Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ դուք այս լուրերը, որտեղի՞ց եք գտնում: Գրել եք, որ ես ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորն եմ, դուք գոնե վիճակագրություն նայո՞ւմ եք, եթե ոչ ամենաքիչ, գոնե միջին էլի, մեկնած պատգամավորն եմ, կա՛մ, որ գրում եք՝ «Իմ քայլը» տապալեց իմ ներյակացրած նախագիծը: Այդ նախագծի մասին խոսեցի, ասացի՝ նման բան չի եղել, քվեարկություն է եղել սովորական, այդ նախագծի թեման, կարծես թե փակված է: Հիմա նորից նույն լուրերը: Հասկանում եմ, որ ինչ-որ ուժեր, ինչ-որ մարդիկ ուզում են անպայման պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցությունում, բայց դա չի հաջողվելու»,- ընդգծեց պատգամավորը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ որևէ տարաձայնություն խմբակցության ներսում չունի, երբևէ չի էլ ունենալու: ««Իմ քայլը» խմբակցութունը միահամուռ, միակամ է, ոնց որ միշտ, և հիմա՝ առավել քան»,- ասաց նա:
Դիտարկմանն էլ՝ նրան կապում են նախկին իշխանությունների հետ, քանի որ պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականն է եղել, դրա համար էլ ուզում են՝ մանդատը վայր դնի, նա ասաց. «Նման բան չկա, ժողովուրդ, ձեզ սխալ լուրեր են հայտնել»: