Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելա ներխուժած ահաբեկիչների խումբը նպատակ է ունեցել իրեն սպանել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր վրա հերթական մահափորձն է կատարվել: Նա վստահ է, որ Վենեսուելա են փորձել ներխուժել վարձու մարդասպաններ՝ իրեն սպանելու նպատակով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
«Մայիսի 3-ին ԱՄՆ-ի և Կոլումբիայի կառավարությունների ֆինանսավորմամբ և աջակցությամբ Կոլումբիայում վերապատրաստված վարձկանների և ահաբեկիչների կողմից ծովային ներխուժման փորձ տեղի ունեցավ: Մենք ունենք բոլոր ապացույցները, վկայությունները, տեսանյութերը, որ այս խումբը կազմավորվել է Կոլումբիայում: Նրանք եկել էին ինձ սպանելու նպատակով»,- ասել է Մադուրոն:
Կիրակի օրը Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Նեստոր Ռեվերոլը հայտարարել էր, որ երկրի հյուսիսային մասից՝ Լա-Գուայրա նահանգից, կոլումբիացի զինյալների հարձակման փորձը կանխվել է։ Նա մանրամասնել է, որ ներխուժման փորձը ձեռնարկվել է մոտորանավակների օգնությամբ։ Կոլումբիական կողմը հերքում է մեղադրանքը՝ նշելով, որ այս եղանակով Վենեսուելայում փորձում են ժողովրդին շեղել ներքին խնդիրներից: