Brent տեսակի նավթի գինն աճել է` մեկ բարելի դիմաց հասնելով 27.8 դոլարի
Brent տեսակի նավթի գինն աճել է 5.3%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 27.84 դոլարի: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Նշվում է, որ WTI տեսակի նավթը նույնպես թանկացել է 4.66%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 23.33 դոլար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՕՊԵԿ+-ի երկրները ապրիլի 12-ին կայացած արտահերթ նիստում համաձայնեցրել են կազմակերպության անդամ բոլոր 23 երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը: