Սյունիքի մարզում Nissan Murano-ն մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ. Shamshyan.com
Մայիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Nissan Murano մակնիշի 73 NM 337 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 178.1-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանությունն ու քաղաքացիները, Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: