Չինաստանում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք. РИА Новости
Չինաստանում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք, ապաքինվել է 87 հիվանդ, մահվան դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի առողջապահության նախարարությանը:
Վարակման միակ դեպքը գրանցվել է Շանհայում: Ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում շարունակում է մնալ 395 հիվանդ, որից 29-ը գտնվում է ծանր վիճակում: 77 853-ն առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցներից, 4633 մարդ մահացել է: Երկրում մինչ այժմ գրանցվել է վարակման 82 881 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: