Իտալիայում կորոնավիրուսից մահացության մեկօրյա ցուցանիշը նվազել է՝ հասնելով մարտի կեսերի տվյալներին. РИА Новости
Իտալաիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 174-ով, ընդհանուր մահացության ցուցանիշը հասել է 28 884-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը:
Նշվում է, որ մահվան նման ցածր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր մարտի կեսերին: Մարտի 14-ին մահվան 175 դեպք էր գրանցվել, մարտի 10-ին՝ 168: Ամենից շատ մահվան դեպք (969) 24 ժամում Իտալիայում գրանցվել էր մարտի 27-ին:
Նախօրեին երկրում մահվան ելքով 474 դեպք էր արձանագրվել, որը փոքր-ինչ բարձր էր շաբաթվա ընթացքում արձանագրված ցուցանիշներից:
Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 210 717 մարդ, որոնցից 81 654-ն ապաքինվել են: