Ֆլորիդայում նետահարված ալիգատորի են հայտնաբերել
Ֆլորիդայում վիրավոր ալիգատորի են հայտնաբերել՝ մարմնում երկու նետ: Ինչպես հայտնում է CNN-ը, խոցված ալիգատորին գտել են Ֆորտ Մայերս շրջանի բնակելի հատվածում գտնվող լճակի մոտակայքում:
Բնակիչներից մեկը զանգահարել է շրջանի շերիֆի գրասենյակ և հայտնել վիրավոր կենդանու գտնվելու վայրը, որից հետո կենդանիների պաշտպանությամբ զբաղվող և հանցավորության դեմ պայքարող կազմակերպությունը որոնում է ալիգատորին նետահարած կասկածյալներն:
Նշվում է, որ կենդանու դունչն ու թաթերը կապված են եղել պարանով: Վերոնշյալ կազմակերպության ներկայացուցիչները միջադեպն անվանել են «կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի անօրինական դրսևուրում»: