Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Իշխանության կողմից այդպիսի գործարքների առաջարկները քաոսի են տանում երկիրը, դա դատապարտելի է. Լ. Ալավերդյանը՝ Ն. Փաշինյանի կողմից Միքայել Մինասյանին արված առաջարկի մասին

0

Ես դատապարտում եմ ցանկացած հայտարարություն կամ գործողություն, որոնք ուղղակի բերում են երկրի ներսում քաոս և խառնակչություն, սա հերթական այդպիսի գործողություններից մեկն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, Աժ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի 2019-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով առաջարկել է գործարքի գնալ և սիմվոլիկ դրամի փոխարեն Հայաստանից դուրս երջանիկ ապրել, սակայն նա մերժել է առաջարկը:

«Եթե տեղի է ունեցել այդպիսի գործողություն, ուրեմն դա խառնակչության պատճառով է և արձագանքը, փաստորեն, չի օգնում նրան, որ խառնակչությանը վերջ տրվի, հակառակը, կարծես թե այդ խառնակչությունն ավելի աշխուժանում է»,- ասաց նա:

Հարցին՝ խառնակչությունն ո՞ւմ կողմից է հրահրվում, նա պատասխանեց՝ գործողությունն անողի: «Եթե այդպիսի դատապարտելի բան է առաջարկվել իշխանության կողմից, դա խառնակչություն է: Հիմա դրանից հետո մեր բոլոր քննարկումները չեն բերում նրան, որ վերջ տանք այդ խառնակչությանը: Ես կողջունեմ ցանկացած քայլ, որն այդպիսի արհեստածին, ենթադրաբար քաղաքական համատեքստ ունեցող գործողություններին վերջ դնի, եթե այդպիսի գործողություններ կան: Ես չունեմ տվյալներ, որ դա տեղի է ունեցել, զուտ հայտարարությունից պետք է օգտվեմ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ իշխանությունները չեն հերքել, որ նման բան տեղի է ունեցել, ԱԱԾ նախկին տնօրենն էլ էր հայտարարել, որ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ և հարցին՝ չհերքելը չի՞ փաստում,որ դա իրականություն է, նա նշեց, որ պետք է կրկնվի, բայց չհերքելը փաստում է նրա մասին, որ ցանկացած այդպիսի գործողություն խառնակչություն է, ուրիշ բան դրան անվանել չի կարելի: «Ես արդեն, որպես շարքային քաղաքացի, պահանջում եմ իշխանություններից ինչ-որ ձևով դադարեցնել այս ամենը: Իշխանությունները, եթե նման քայլեր են անում, պարզապես պետք է դադարեցնեն դրանք և ներողություն խնդրեն արածի համար, որ այլևս դա չշարունակվի: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, որ մեր երկիրը դարձնենք ասեկոսեների, մեկնաբանությունների կամ սխալ գործողությունների երկի՞ր»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Դիտարկմանը՝ Ucom ընկերության սեփականատերերից Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանը, որ իրեն ստիպել են օտարել ընկերության բաժնետոմսերը, հետևեց դատարանի կողմից որոշում՝ կալանավորել նրան, Ալավերդյանն ասաց, որ այս դեպքի մասին էլ նույնը պետք է ասի, դա ևս խառնակչություն է:

«Ես գտնում եմ, որ շատ թույլ իրավական հիմքերով, հիմնականում հայտարարությունների հիման վրա սկսում են իրավական գործընթաց: Ես  դատապարտում եմ այդպիսի գործողությունը, դա որդեգրվել է որպես գործելաոճ՝ այս երկու տարիների ընթացքում: Մենք սկզբից լսում ենք  սարսափելի լուրեր կամ սարսափելի որակավորումներ, հետագայում ինչ-որ գործընթաց է սկսվում կամ ոչ, սկսվելուց էլ չի վերջանում, կամ վերջանալուց էլ շատ տխուր վախճան է ունենում: Պետք է ուղղակի պահանջել իշխանություններից փոխել այս որդեգրած քաղաքականությունը, այդ ոճին վերջ դնել և արածների համար կրկնում եմ, որ պետք է ներողություն խնդրեն. Թե՛ այդ բառապաշարը, թե՛ այդ մտաշարը,՛ թե՛ այդ գործիքակազմը բոլորը դատապարտելի են»,- նշեց նա:

Իշխանությունների այս գործարքներն ու առաջարկները, ըստ Ալավերդյանի, քաոսի են տանում, երկիրը պառակտում են. «Դա ի դեպ մանիպուլատիվ տեխնոլոգիաների կարևոր նպատակներից մեկն է, անկախ նրանից թե ինչ պետք է տեղի ունենա երկրում, քաոսը դա առաջին իսկ արդյունքն է»,- շեշտեց նա:

Հարցին՝ այդ գործարքներն ընդդիմությանը լռեցնելու միջոց չե՞ն, նա ասաց. «Կոչ եմ անում ընդդիմությանը պայքարել և ոչ թե ենթարկվել այդպիսի գործիքակազմերի կիրառմանը: Ընդդիմությունը պետք է հանդես գա ավելի կազմակերպված, ավելի պահանջատեր և ավելի արդյունավետ մեթոդներով»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин провел личный прием граждан


Спорт в России и мире
Москва

Футболисты «Локомотива» – в расширенном составе сборной России на июньский сбор


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Теннисист Медведев не смог выйти в четвертьфинал турнира серии «Мастерс» в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Цифровая Эпоха и ПМСОФТ: стратегическое партнерство для создания экосистемы управления промышленными проектами





Путин в России и мире
Москва

Титов о визите Путина в Китай: Можно говорить о настоящем повороте на Восток


Лукашенко в Беларуси и мире
Минск

Шесть городов Белоруссии и Азербайджана стали побратимами




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

ABC: Зеленский недоволен результатами визита Блинкена в Киев


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт в честь 90-летия Евгения Крылатова



Москва

Неизвестный сбил на электросамокате 11-летнюю девочку в ЮВАО и скрылся

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net