Երևանում ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ծառայողը ոստիկանական Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Մայիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Զաքարյանն իր վարած Chevrolet մակնիշի 329 II 02 համարանիշի ավտոմեքենայով, Քաջազնունու փողոցի 4/ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ, 45-ամյա Միսակ Վարդանյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Կ. Զաքարյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: