Նրանք մահացել են հանուն մեզ. Լուկաշենկոն հայտարարել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթի չեղարկման անհնարինության մասին (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հազարավոր բելառուսներ ցանկանում են, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը տեղի ունենա Մինսկում՝ անկախ կորոնավիրուսի համավարակից: Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն ընդգծել է շքերթի անցկացման խոր գաղափարական և էմոցիոնալ կարևորությունը:
«Պետք է ասեմ, որ չենք կարող չեղարկել շքերթը: Պարզապես չենք կարող: Ես երկար եմ այս մասին մտածել: Պետք է հիշել, որ այն մարդիկ (պատերազմի մասնակիցները) մահացել են, գուցե նաև վիրուսներից և այլ հիվանդություններից: Եվ մահացել են նրանք հանուն մեզ: Մտածեք՝ ինչ կասեն մարդիկ: Գուցե ոչ միագամից, գուցե մեկ օր անց, երկու օր անց, կասեն, որ վախեցել ենք: Ինձ մտահոգում է, որ մարդիկ հավանություն չեն տա նրան, որ մենք վախեցած փակվենք բներում»,- հայտարարել է երկրի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ «Քովիդ-19»-ի դեմ պաշտպանիչ միջոցառումներ, այնուամենայնիվ, անհրաժեշտ են: Սակայն նախագահի կարծիքով՝ շքերթը համաճարակաբանների տեսանկյունից ամենավտանգավորը չէ: