Աշխարհի 3 ամենահայտնի ձողացատկորդներն առցանց մրցումներ են կազմակերպել՝ իրենց բակերից
Ողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բոլոր խոշոր մարզական միջոցառումների չեղարկման պարագայում ձողացատկի հայտնի մարզիկներից երեքն ուշագրավ փորձառություն են առաջարկում հանդիսատեսին:
Ինչպես հայտնում է CNN-ը, աշխարհի ամենահայտնի ձողացատկորդներ Արման «Մոնդո» Դուպլանտիսը, Սեմ Քենդրիկսը և Ռենո Լավիլլենինն ուղիղ եթերում մրցումներ են կազմակերպել: Նրանցից յուրաքանչյուրը մրցմանը միանալու է իրենց տների բակերից:
Շվեդ Դուպլանտիսը աշխարհի ռեկորդակիր է, ամերիկացի Քենդրիկսը աշխարհի բազմակի չեմպիոն է, իսկ ֆրանսիացի Լավիլլենին՝ 2012-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: