Փարիզում գոծվածքի և բժշկական դիմակների պահեստներ են այրվել. Le Parisien
Փարիզի արվարձաններից մեկում շաբաթ գիշեր հրդեհ է բռնկվել գործվածքի պահեստներում, որը մարելու աշխատանքների համար 150 հրշեջ փրկարար է ներգրավվել:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Le Parisien-ին, պահեստներից մեկում բժշկական դիմակներ են եղել:
Պատճառված վնասի չափը, ինչպես նաև այրված դիմակների թվաքանակը չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ հրդեհը սկսվել է տեղի ժամանակով 05:00-ին գործվածքների պահեստում և տարածվել հարևան կառույցներում: Նշվում է, որ այդ տարածքում պահվում են Ասիայից ներկրվող ապրանքները՝ նախատեսված հագուստի խանութների համար:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկա: Հրդեհը հաջողվել է տեղայնացնել մի քանի ժամ անց: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս պարզ չեն: Ոստիկանությունը չի բացառում հրկիզման վարկածը: