Լուկաշենկոյի խոսնակը հայտնել է, թե ինչու բելառուս առաջնորդը կորոնավիրուսի թեստ չի հանձնել
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտնել է, ոչ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոավիրուսի թեստ հանձնելու կարիք դեռևս չի ունեցել, քանի որ իրենց լավ է զգում:
«Հստակ գիտեմ, որ նախագահը դեռևս կորոնավիրուսի թեստ չի հանձնել: Դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Գործնականում գյուղում է ապրում, երկար տարիներ է, ինչ չի փոխել իր սովորությունները, առողջ ապրելակերպ է վարում, նա ամուր իմունիտետ ունի և իրեն լավ է զգում»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է բելառուս առաջնորդ խոսնակը:
Բելառուսում, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15 828-ի, կարանտին չի սահմանվել, բաց են դպրոցներ, իսկ ապրիլի 25-ին երկրում համազգային շաբաթօրյակ է անցկացվել: Բացի այդ, Հաղթանակի օրվա տոնակատարության նախապատրաստություններ են ընթանում: