Ֆրանսիայում երկրորդ օրն անընդմեջ զգալիորեն նվազել է կորոնավիրուսից մահացության մեկօրյա ցուցանիշը
Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացածների թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 24 760-ի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջի մեկ օրում 166 մահվան նոր դեպք է գրանցվել, որը նվազագույն ցուցանիշն է բավականին երկար ժամանակահատվածում: Նախօրեին հաղորդվում էր 218 մահվան դեպքի մասին:
Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում վարակվել է 168 396 մարդ, որոնցից 50 562-ն ապաքինվել են: