Տեր Շտեգենը հաստատել է, որ Բարսելոնայի հետ բանակցությունները դադարեցված են
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հաստատել է, որ կատալոնական ակումբի հետ այս պահին բանակցություններ չեն ընթանում։
«Նախնական բանակցություններ կային, սակայն պետք է ամեն ինչ նորից սկսել։
Կան ավելի կարևոր հարցեր, մենք հետաձգել ենք այդ հարցը։ Ներկա պահին բանակցություններ չկան»,-Տեր Շտեգենի խոսքն է մեջբերում Kicker-ը։
Գերմանացի դարպասապահի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։